18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ քննարկել է ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագիծը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 10-ին ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ՀՀ դատական օրենսգրքի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանն ունի համագործակցության արդյունավետ ավանդույթ եւ այս համատեքստում կարեւորել մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումների գործընթացում Վենետիկի հանձնաժողովի հետ փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի առանցքային կարգավորումներին, մանրամասն քննարկել հստակեցման եւ կատարելագործման անհրաժեշտություն ունեցող դրույթները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ