10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին

  Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: քաղա

Կառավարությունը նոր հիմնադրամ է ստեղծում

Կառավարությունը զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով պատրաստվում է ստեղծել նոր հիմնադրամ: Հիմնադրամը անվանվելու է՝  Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ:  Որոշման նախագիծն  այսօր կառավարոթյան նիստին զեկուցեց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: Փոխնախարարի խոսքով՝ հիմնադրամի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արա  Խզմալյանը: Իսկ հիմնարդամի աշխատանքները հնարավոր դարձնելու համար կառավարության պահուստային ֆոնդից 30 միլիոն […]

Ադրբեջանը և Թուրքիան տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն են. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Վարդան Բոստանջյանը, Չեխիա կատարած այցի շրջանակում հունիսի 28-ին հանդիպել է ՉՀ խորհրդարանի Պատգամավորների պալատի անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոման Վանայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումն ու խորացումը` և […]

140 հոգի հայտնվել են փլատակների տակ՝ սողանքի հետեւանքով /ֆոտո, տեսանյութ/

Չինաստանի Սիչուան նահանգում սողանքների արդյունքում 141 հոգի անհետ կորած է համարվում։ Նրանք հայտնվել են փլատակների տակ, ու առայժմ փրկարարներին չի հաջողվել հայտնաբերել նրանց։  Մի քանի ժամվա որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարներին հաջողվել է ընդամենը 2 հոգու դուրս բերել փլատակների տակից։    Փրկարարական աշխատանքներին մասնակցում է 540 փրկարար, ինչպես նաեւ հրշեջներ, բժիշկներ։ Սողանքի արդյունքում ավելի քան 40 […]

Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ ընդլայնված կազմով գագաթնաժողովին

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող […]

Կարեն Բոթոյանն այցելել է Վարդենիկի սոցիալական ձեռնարկություն

Հունիսի 22 ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց կատարեց Վարդենիկ համայնքում գործող «Համայնքային Զարկերակ» ՀԿ ի կողմից հիմնադրված «Սարերի Բարիք» սոցիալական ձեռնարկություն և տեղում ծանոթացավ վերջինիս կողմից իրականացվող աշխատանքներին։ Ձեռնարկության համահիմնադիր Արտուշ Խաչատրյանը շրջայցի ընթացքում մարզպետին ներկայացրեց ձեռնարկության գործունեության պատմությունը, շեշտելով, որ ԵՄ «Համայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակներում մեկնարկած ծրագիրն արդեն իսկ […]

Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 22-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին, որին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: 

Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը։ Աջափնյակ վարչական շրջան – Արտավազդ Սարգսյան Ավան վարչական շրջան – Մանվել Ջավադյան Արաբկիր վարչական շրջան – Հովհաննես Վարդանյան Դավթաշեն վարչական շրջան – Ռուսլան Բաղդասարյան Էրեբունի վարչական շրջան – Դավիթ Գրիգորյան Կենտրոն վարչական շրջան – Արա Սադոյան […]

Խորհրդակցություն նախագահի մոտ

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հանրապետության Նախագահի 2016թ. դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծված՝ Հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը և միջանկյալ արդյունքները: Անդրադարձ է եղել հատկապես քաղաքացիական ծառայությանն առնչվող օրենքների նախագծերի նախապատրաստման վիճակին: Աշխատանքային խմբի ղեկավար փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը […]

Գիտենք՝ ինչն է պետք փոխել և ինչպես. վարչապետը հավակնում է կյանքի որակի փոփոխության

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ, հարգելի՛ պատգամավորներ, Տիկնայք և պարոնայք, Այսօր մենք ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը 2017-2022 թվականների համար: Մենք քաջատեղյակ ենք այն սպասելիքներից, որ մեր հասարակությունն ունի Կառավարությունից և մեր գործողություններում հաշվի ենք առնում այդ ակնկալիքները: Վերջին ինն ամիսների աշխատանքի հիման վրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի