06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Մեկնարկել են մեկամսյա ռազմավարական հրամանաշտաբային զորավարժությունները

ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության պլանի համաձայն` հոկտեմբերի 1-ից մեկնարկել են մեկամսյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժությունների նպատակներն են ՀՀ ԶՈՒ ծավալման եւ մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի եւ միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈւ ղեկավարման օղակներին եւ զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, […]

Արցախում հայ զինապարտ է զոհվել

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ անցկացված զորավարժության մարտական հրաձգության փուլի ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում զոհվել է 27-ամյա զինապարտ նռնակաձիգ, շարքային Գարիկ Յակովի Ղազարյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ԼՂՀ պաշտպանության նախարարությունը եւ բանակի ողջ անձնակազմը խորապես ցավակցում է Գարիկ Յակովի Ղազարյանի ընտանիքի անդամներին […]

18-ամյա զինվոր է մահացել ոչ մարտական պայմաններում

 ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանների եւ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում հոկտեմբերի 1-ին ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մնացական Թորգոմի Մնացականյանը՝ ծնված 1994թ.: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Ըստ […]

Քննարկվել են ականազերծման հարցեր

Սեպտեմբերի 29-ին կայացել է “Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն” (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են  Ականազերծման գործողության շվեյցարական հիմնադրամի (Swiss Foundation for Mine Action) հայաստանյան ծրագրի ղեկավար Յոհաննես Օդենդալը եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանը: Յոհաննես Օդենդալը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ականազերծման գործողությունների […]

Հրադադարի ռեժիմը խախտվել է 250 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի` անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  շուրջ 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերը […]

Զինվորը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Սեպտեմբերի 27-ին, ժամը 21:25-ին ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքում արձանագրվել է շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանի կենսաբանական մահը: Այդ մասին Henaran.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը: Հիշեցնենք,  24.09.2012թ., ժամը 16:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող “ԳԱԶ 33081” մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանպարհի […]

Տարոն Մարգարյանը շնորհավորել է “Արծիվ մահապարտների” հատուկ նշանակության գումարտակի մարտիկներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ ՊՆ “Արծիվ մահապարտների” հատուկ նշանակության գումարտակի մարտիկների հետ:  Շնորհավորելով  “Արծիվ մահապարտների” հատուկ նշանակության գումարտակի ստեղծման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Արցախյան ազատամարտի հաղթանակում նրանց ունեցած անուրանալի ավանդի համար. “Հայրենապաշտ մահապարտը մեր սերնդի հպարտությունն է: Մենք խոնարհվում ենք բոլոր այն տղաների հիշատակի առջև, ովքեր […]

ՊՆ-ն ցավակցում է

Հայկական զինված ուժերի N զորամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանի մահվան առնչությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայնտում է իր խորին ցավակցությունը զինվորի ծնողներին և հարազատներին: Մեզ համար սա շատ ծանր կորուստ է: Նման քայլերով հակառակորդը նպաստում է սահմանագծում իրավիճակի ապակայունացմանը: Հայկական կողմը նման սադրիչ գործողությունները անպատասխան չի թողնի, […]

ՊՆ-ն էլ. ով է հաջորդը

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել է խորհրդակցություն` գլխավոր շտաբի, կենտրոնական ապարատի, զորամիավորումների եւ հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը զեկուցել է այդ գործընթացի իրականացման վերաբերյալ ծառայության ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները: Զեկույցում […]

Հակառակորդի գնդակից զինվոր է մահացել

25.09.2012թ., ժամը 11:30-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, ըստ  նախնական տվյալների` հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մարմնական վնասվածք է ստացել և տեղում մահացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը /ծնվ. 1993թ., 2011-1 զ/կ, Նոր Նորքի ԶԿ/: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 13-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված