04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Իտալիան և Հայաստանը կհամագործակցեն պաշտպանության բնագավառում

Հոկտեմբերի 16-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակությունը:

Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից  հետո տեղի է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ռազմական կրթության ոլորտում համագործակցության զարգացումը, ինչպես նաև ռազմական արդյունաբերության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության ծավալումը: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրել են “Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին” համաձայնագիր, որը կհանդիսանա երկկողմ համագործակցության իրավական հիմքը: Համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն անվտանգության և պաշտպանական քաղաքականության, ռազմաիրավական պատրաստության, զինված ուժերի կազմակերպման և կառավարման, կազմզորահավաքային պատրաստության, ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, խաղաղապահ և մարդասիրական գործողությունների և մի շարք այլ ոլորտներում:

Այցի շրջանակներում Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել է ինստիտուտի կրթական ծրագրերին և ներկա գտնվել մարտական հերթապահության, խաղաղապահ առաքելության տարրերի և հատուկ նշանակության ուժերի ցուցադրությանը:

Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է նաև Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ