26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայխաղաղապահներն իրենց բացառիկ փորձն ու հմտությունն են փոխանցել ՀԱՊԿ գործընկերներին

Հոկտեմբերի 17-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքի մերձակայքում գտնվող”Իլիյսկսի” զորավարժարանում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության”Անխախտ եղբայրություն-2012″ պայմանական անվանվամբ առաջին համատեղ խաղաղապահ զորավարժությունը:

Զորավարժություն թեման է եղել Հավաքական անվտանգության տարածաշրջանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ զորքերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստումն ու վարումը: Այն անցկացվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների օպերատիվ ու մարտական պատրաստության 2012թ. համատեղ միջոցառումների պլանին համապատասխան:

Զորավարժության ընթացքում մշակվել և իրագործվել են հակամարտող կողմերի բաժանման, զինադադարի պայմանների պահպանման վերահսկողության համատեղ միջոցառումներ:

ՀԱՊԿ շրջանակներում առաջին անգամ անցկացված խաղաղարար”Անխախտ եղբայրություն-2012″զորավարժության ժամանակ հայկական խաղաղապահներն ՄԱԿ-ի հովանու ներքո ՆԱՏՕ-ի ղեկավարած բազմազգ խաղարար առաքելությունների ժամանակ ձեռք բերած իրենց բացառիկ փորձն ու հմտությունն են փոխանցել ՀԱՊԿ գործընկերներին: Ինչպես նշել է ՀԱՊԿ ղեկավարությունը` հայկական ստորաբաժանումը իրեն դրսևորել է շատ գրագետ և պատրաստված: Առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են շատ բարձր մակարդակով:

Ընդհանուր առմամբ, զորավարժությանը մասնակցել է մոտ 950 մարդ, մինչև 70 միավոր ավտոմոբիլային և 35 միավոր զրահատանկային տեխնիկա, 4″Մի-17″ ինքնաթիռ: ՀՀ զինված ուժերից զորավարժությանը մասնակցում է 30 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը:

  Henaran.am-ի տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ