04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հանգիստ թողնենք Պերմյակովին եւ համատեղ խմբերին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ռուսաստանի Դաշանության պաշտպանության նախարարի տեղակալի հետ հանդիպման ընթացքում չի բարձրացվել Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերյակովին հայկական կողմին փոխանցելու հարցը: “ Հարց է եղել գործող բոլոր համաձայնագրերի, միջպետական համաձայնագրերի եւ գործող օրենսդրության շրջանակներում, որպեսզի կարողանանք իրավական ողջ գործընթացն […]

ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշոտւթյուն չկա

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի կարծում, որ սահմանին տիրող իրավիճակն այնքան է հասունացել, որ պետք է դիմել ՀԱՊԿ-ին:“Կարծում եմ՝ վերջին տարիներին ՀՀ ԶՈՒ կայացման ողջ ընթացքը ապացուցել է, որ Հայկական բանակը անընդհատ հզորացող ու զարգացող զինուժ է, և, չեմ կարծում, թե այս լարվածության փոքր ձևերրը կարող են մեզ ստիպել դիմել ՀԱՊԿ-ին, այդ դեպքում ինչումն […]

“Մեջքից ներքև ընկած հատվածի լվացում է լինելու”

Նախագահի ելույթը շատ խիստ էր և տեղին՝ օրըստօրե լկտիացող և անկառավարելի դարձող Բաքվի բռնապետական վարչակարգին այս արևի տակ սեփական տեղը ցույց տալու համատեքստում: Փաստորեն առաջին անգամ նման բարձր մակարդակով հայկական կողմից հնչեց հակառակորդին նաև ձևով ասիմետրիկ, անակնկալ, անողոք և կանխարգելիչ հարվածներ, ինչպես նաև անդառնալի վնասներ հասցնելու մասին միտքը: Հաշվի առնելով սովորաբար այսպիսի հարցերի շուրջ նախագահի […]

Հայկական կողմից՝ 7 զոհ 2015-ի ընթացքում

2015թ-ի սկզբից մինչեւ օրս, սահմանների լարվածության արդյունքում հայկական կողմը տվել է 7 զոհ: Հակառակորդի կորուստներն ավելի շատ են: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ լրագրողներին խնդրելով չուռճացնել պատկերը. “Մի ասեք մինչեւ 10 զոհ, 10-ը չի եղել, 7 հոգի զոհ ենք տվել”:

Բանակից հանվում է բռի հրամանատարի կերպարը. Սեյրան Օհանյան

Պետության պաշտպանությունը իրականացվեց բարդ պայմաններում, այս մասին այսօր 2014թ. ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Սեյրան Օհանյանը: Նախարարի խոսքով, պաշտպանական համակարգն իր առջեւ դրված խնդիրը`հայրենիքի պաշտպանությունն, իրականացնում է բավական բարդ միջազգային իրադրության պայմաններում, ինչը մեզնից պահանջում է լրացուցիչ ճկունություն, թափանցիկություն, նոր մոտեցումների որդեգրում: Նրա գնահատմամբ, լարվածության մեջ պահելով ՀՀ-ի ու ԼՂՀ-ի սահմանները` Ադրբեջանի ղեկավարությունը մեկ նպատակ է հետապնդում`հայկական […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՌՊԳ-7, ԳՊ-25 ու ԱԳՍ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը […]

Պատրաստ ենք հակառակորդի տարածքը վերածելու թեժ կետի /վիդեո/

Անցած տարվա ամփոփիչ ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ այսօր անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 26-ին նախարարությունում ասված ելույթին, ըստ որի Հայաստանը պատրաստ է խորտակիչ հարված տալ հակառակորդին: “Մենք երբեք չեն խախտել հրադադարը: Բայց հնարավորություններն ունենք հակահարված տալու “,-հայտարարեց Սեյրան Օհանյանը: Ըստ նախարարի, մեր գործողությունները հստակ են՝ պաշտպանությունից բացի կարող ենք […]

Մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ”Ցավակցելով ադրբեջանական զոհերի ընտանիքներին նրանց որդիների ադրբեջանական ղեկավարության ավանտյուրայի զոհը դառնալու կապակցությամբ, միաժամանակ որոշակի պարզաբանում տանք: Այո մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել: Զոհվածների հարազատները կարող են սեփական ԶՈւ-երի հրամակազմից պարզաբանում պահանջեն, թե սույն ամսի 23-26-ը ինչ ճակատագիր են ունեցել, Գյոալի-Գետաբեկի ուղղությամբ տեղակայված […]

Բանակի օրվա առթիվ Երևանի կրկեսը Հայրենիքի պաշտպաններին կողջունի մարտական դիրքերում

Բանակի օրվա առթիվ Երևանի կրկեսը նախաձեռնել է արտագնա ելույթների շարք՝ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ սահմանները պաշտպանող մեր զինվորականների համար: Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի, Ճամբարակի, Քարվաճառի տարածաշրջաններում իրենց ծառայությունն իրականացնող հայրենիքի պաշտպանների համար կրկեսի արտիստները բազմաժանր ու զվարճալի ծրագիր են պատրաստել: Հատկանշական է, որ մեր կրկեսի արտիստները ելույթներ են ունենալու ոչ միայն զորամասերում, այլև մտադիր են ուրախացնել […]

Զինծառայողներ Կարեն Գալստյանը և Արտակ Սարգսյանը նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել են մեդալներով

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Նույն զորամասի շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի