21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Բանակից հանվում է բռի հրամանատարի կերպարը. Սեյրան Օհանյան

Պետության պաշտպանությունը իրականացվեց բարդ պայմաններում, այս մասին այսօր 2014թ. ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով, պաշտպանական համակարգն իր առջեւ դրված խնդիրը`հայրենիքի պաշտպանությունն, իրականացնում է բավական բարդ միջազգային իրադրության պայմաններում, ինչը մեզնից պահանջում է լրացուցիչ ճկունություն, թափանցիկություն, նոր մոտեցումների որդեգրում:

Նրա գնահատմամբ, լարվածության մեջ պահելով ՀՀ-ի ու ԼՂՀ-ի սահմանները` Ադրբեջանի ղեկավարությունը մեկ նպատակ է հետապնդում`հայկական կողմերին պարտադրել քաղաքական զիջումներ: Այնուամենայնիվ, բանակում բարեփոխումներ իրականացվել են:

“Մենք մեր շարքերից հանում ենք բռի հրամանատարի կերպարը: Զինվորամոլությունը մեր ազգին հարիր չէ: Հրամանատարն այսօր զինվորի նկատմամբ ծնողական մոտեցում ունի”,-հայտարարեց Պ նախարարը: 

Բանակում շարունակվել են բարեփոխումները ընդհանուր ռազմական կրթության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում :

“Անցյալ տարի մենք զարգացրել ենք ռազմական համակարգը, համալրել զինված ուժերը, ինչպես նաեւ միջազգային ինտեգրմամբ դրական քայլեր արձանագրել: Քայլեր են ձեռնարկվում պաշտպանական համակարգի հետագա ուժեղացման առումով, հեռանկարային ծրագրեր են մշակվում”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ