24 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Երիտասարդ օդաչուի հարազատները չեն հավատում կատարվածին /ֆոտո, վիդեո/

Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով նոյեմբերի 12-ին խոցված ԼՂՀ ՌՕՈւ “Մի-24” ուղղաթիռի անդամներից 22 -ամյա Ազատ Սահակյանը տան միակ կրտսեր տղան էր, ուներ  24-ամյա քույր, բնակվում էր Չարենցավանում: Ազատը ավարտել է մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, որից հետո աշխատել է Երեւանի օդանավակայանում՝ որպես ռազմական օդաչու: Ազատն երազանք ուներ՝ դառնալ օդաչու: Մորեղբայր Անդրանիկ […]

Սա ռազմական հանցագործություն է, և հետաքննություն է պետք սկսել. Կոմանդոս

՛՛Հայկական ուղղաթիռը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խփելու հրամանը ակնհայտ է, որ տրվել է Ադրբեջանի Զինված ուժերի ղեկավարության կողմից, քանի որ հասարակ զինվորը չէր կարող նման քայլի գնալ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն նկատեց  գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: ՛՛Ադրբեջանը ուզում է Հայաստանն ու ԼՂՀ-ն լարված վիճակում պահի ու դրա համար նման հրաման արձակեց: Այն զենքը, որով խոցել են ուղղաթիռը, չէր կարող […]

Քննարկվել են կիբերանվտանգության խնդիրներ

Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ քարտուղարության կիբերանվտանգության համակարգող պարոն Բեն Հիլլերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ ձևաչափով նախաձեռնված կիբերանվտանգության ծրագրերին Հայաստանի ներգրավման հետ կապված հարցեր: Քննարկվել են նաև կիբերանվտանգության բնագավառում ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ համապատասխան կառույցների միջև համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Ռիսկային էր, բայց պետք էր /վիդեո/

՛՛Ռիսկային էր, որ ինքը գնաց՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հետախույզ վետերանների միության նախագահ Սուրեն Կարապետյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչպես կգնահատի նախագահ Սերժ Սարգսյանի քայլը՝ ուղղաթիռով գնալ ԼՂՀ:  ՛՛Այդպիսի քայլեր պետք է արվեն, որ ցույց տանք, որ չենք վախենում, բայց դե չվախենալով հանդերձ՝ ունեցանք մեկ կորուստ՛՛,-հավելեց նա: Մանրամասները՝ տեսանյութում:

‘՛Արգելված է Ադրբեջանին պատերազմ սկսել հաղթող Հայաստանի դեմ՛՛

Նախկին քաղբանտարկյալ, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ևս գտնում է, որ մենք շատ զգոն պետք է լինենք և երբեք պետք է հույսներս չդնենք Ադրբեջանի մարդասիրության, գթասրտության վրա: Արշակյանը այսօր  լրագրողների հետ հանդիպմանը իր տեսակետը մանրամասնեց:  Նա նշեց, որ տարբեր մեկնաբանություններ կան կապված Ադրբեջանի այս արարքի հետ և շատերը գտնում են, որ սրանով փորձ […]

Բեն Լադենը մահվանից առաջ թաքնվել է կնոջ թիկունքում

Ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենը մահացել է դեմքին ստացած երեք կրակոցից, իսկ նախքան մահանալը թաքնվել է կնոջ թիկունքում: Այս մասին ասել է ԱՄՆ-ում նախկին ՛՛ծովափոկ՛՛ Ռոբ Օ’Նիլը, ով տարիներ անց հայտարարել է, թե ինչպես է սպանել աշխարհի թիվ 1 ահաբեկչին, գրում է РИА Новости-ն: ՛՛Նա կանգնել էր իմ առջեւ եւ ձեռքերով բռնել էր կնոջ ուսերը: Այդ […]

Այսպես պետք է պատասխանել տզրուկ Ադրբեջանին, որ 100 տարով մոռանան /վիդեո/

Հետախույզ վետերանների միության նախագահ Սուրեն Կարապետյանը և նույն միության անդամ Արթուր Բունիաթյանը կարծում եմ, որ հայկական կողմն արժանի պատասխան չի տալիս հակառակորևդին, այդ պատճառով էլ ուղղաթիռ պայթեցնելու և նման այլ ցավալի միջադեպեր են լինում: Այս մասին նրանք նշեցին այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՛՛Վերջինս տարիներին քանի հարյուր անգամ Ադրբեջանի՝ այդ տզրուկի կողմից […]

Այդ վտանգավոր միջադեպը տարածաշրջանում իրադրության հետագա սրացում կարող է հրահրել. Ն. Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանմանը եւ նշել է, որ այդ վտանգավոր միջադեպը տարածաշրջանում իրադրության հետագա սրացում կարող է հրահրել եւ ուժեղացնում է իրենց անհանգստությունը, տեղեկացնում է РИАНовости–ն: ՛՛Այսօր մենք հրադադարի մասին պայմանավորվածությունների նոր խախտման ականատես եղանք: Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է: […]

Հակառակորդին պիտի տալ համարժեք պատասխան. Ա. Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ մինչև հակառակորդը չզգա, որ մեկին տասը պատժվում է, սադրանքները շարունակվելու են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վարդանյանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից ուղղաթիռը պայթեցնելու միջադեպի մասին: Ըստ նրա՝ լուրջ անելիքների ունի ՀՀ ԱԳ նախարարությունը: ՛՛Մենք լավ ենք ճանաչում մեր հարևանին, նրա քաղաքականությունը տարիների ընթացքում չի փոխվել, անընդհատ լարվածություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի