20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանն այդքան էլ հիմար չէ

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ ադրբեջանական կողմի ակտիվացումը հետապնդում է սեփական ծրագրերի իրականացում: ՛՛Ադրբեջանն ունի ծրագրեր՝ ակտիվացնել ու սրել կոնֆլիկտը, համաշխարհային հանրության մոտ ստեղծել համապատասխան կարծիք և պարտադրել նրանց արագ միջոցներ ձեռք առնելու, որպեսզի կոնֆլիկտը քաղաքական լուծում ստանա իրենց ձեռնտու տարբերակով՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շիրխանյանը:

Միաժամանակ նա պատերազմի հավանականություն չի տեսնում, քանի որ կարծում է՝ պատերազմն այսպես չի սկսվում: ՛՛Ձմեռվա այս ամենաթեժ ամիսներին նրանք պետք է հիմար լինեն, որ պատերազմ սկսեն, և աշխարհում ռազմաքաղաքական իրադարձությունների նման դասավորվածության դեպքում նրանք պետք է ուղղակի գնան ինքնասպանության, ոչ թե պատերազմի, սա անհնարին բան է՛՛,-նկատեց նա: 

Ինչ վերաբերում է Գյումրու դեպքերի ու սահմանում ակտիվության կապին, ապա Վահան Շիրխանյանն այստեղ կապ չի տեսնում: ՛՛Սահմանը պաշտպանում է հայոց բանակն, այնտեղ միշտ ուշադիր են, հետևում են, և այս դեպքը շեղել խրամատում գտնվող զինվորի ուշադրությունը չէր կարող՛՛,-եզրափակեց նախկին փոխնախարարը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ