02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Հայկական դասակը ներգրավվել է խաղաղապահ առաքելությանը

Ս.թ. նոյեմբերի 28-ին Լիբանանում կայացել է «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) բազմազգ առաքելության կազմում հայկական դասակի ներգրավման և առաքելությանը մասնակից այլ երկրների դրոշների շարքում հայկական դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը: Հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը ս.թ. նոյեմբերի 26-ից ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում: Արարողության ընթացքում հայ խաղաղապահներին ողջունել […]

Ձմեռային զորակոչի բողոքների քննարկման հանձնաժողով է ստեղծվել

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված Հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 11.00-16.00-ն: Առաջին նիստը կկայանա […]

Չափազանց վտանգավոր է դառնում

Իրավիճակն այնպիսի հանգրվանի է հասել, որ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտում է ականանետային կրակով. ՛՛խաղի մեջ՛՛ հրետանային միջոցների գործադրումն ակտիվանում է, ինչը չափազանց վտանգավոր է, ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ: Ադրբեջանում սկսել են կասկածանքով վերաբերել ՛՛Դիպուկահարների պատերազմին՛՛, իսկ ավելի կոնկրետ, դրա արդյունավետությանը (վնասներ պատճառելու առումով), ինչը սակայն դեռ չի նշանակում, որ դիպուկահարները կպասիվանան […]

Հայ-իտալական ռազմական համագործակցության համակարգման խորհրդակցություններ

Դեկտեմբերի 10-ից 11-ը ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Իտալիայի պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են հայ-իտալական ռազմական համագործակցության համակարգման խորհրդակցություններ:  Միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-իտալական ռազմական համագործակցության ներկայիս վիճակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Դեկտեմբերի 11-ին Իտալիայի զինվորական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ […]

Կփորձենք պարզել. նախարարը՝ ազատամարտիկների ծեծից

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղյակ չէ ազատամարտիկների նկատմամբ վերջին օրերին իրականացված ոտնձգություններից: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում: ՛՛Եթե ոտնձգություններ են լինում ազատամարտիկների նկատմամբ, ես դա վատ եմ գնահատում: Առաջին հերթին ազատամարտիկները պետք է անձնական օրինակ հանդիսանան հասարակության մեջ: Եթե ոտնձգություններ են  լինում ազատամարտիկների նկատմամբ, ես դա վատ եմ գնահատում: Մեր հնարավորությունների սահմաններում […]

Մենք զիջողի դերում չենք. ՊՆ

ՊՆ Սեյրան Օհանյանն, այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խոսված ուղղաթիռին, ասաց, որ հետաքննությունն ընթանում է, բայց այս պահին որևէ նորություն ասելու չունի:Լրագրողի դիտարկմանն էլ, թե ինչքան Հայաստանը հակամարտության կոնտեքստում պետք է լինի զիջողի դերում, քանի որ ԵԱՀԿ-ն բոլոր սահմանային միջադեպերը դատապարտում է երկկողմանի, պատասխանեց. ՛՛Մենք զիջողի դերում չենք: Իհարկե մենք էլ կցանկանայինք, որ բոլոր խախտումները […]

Որտեղ փնտրել պատճառը

՛՛ՊԲ ղեկավարության ու զորամասերի խնդիրը ոչ միայն պաշտպանական խնդիրներ իրականացնելն է, այլ նաև կանխարգելիչ ու նախականխիչ միջոցառումներ իրականացնելը, որը շատ դեպքերում իրականացվում է մեր տարածքից դուրս: Պատճառը պետք է փնտրել հենց այդ սադրանքների մեջ, և մեղքի մեծ բաժինը հակառակորդը պետք է վերցնի նաև իր վրա՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝  անդրադառնալով […]

՛՛Ով չի ուզում ապրել մեր ամրոցի օրենքներով…՛՛

”Թույլ տվեք շնորհավորել այսօրվա կապակցությամբ, ոգևորիչ է, որ պետական բարձր մակարդակով ուշադրություն է հատկացվում մարդու իրավունքների պաշտպանությանը՛՛,-այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը հրավիրված կլոր սեղանին ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա՝ յուրքանչյուրը մարդու իրավունքների օր պետք է հռչակի տարվա յուրաքանչյուր օրը: ՛՛Այդ գաղափարը պետք է ընկած լինի մեր գորրծունեության հիմքում՛՛,-հայտարարեց նա: Օհանյանը շեշտեց, որ ՊՆ-ը, […]

Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ` տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին և առկա խնդիրներին: Նախարարին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Սեյրան Օհանյանին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները  և առկա […]

Երեկ զոհված զինվորը պարգևատրվել է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, որով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N  զորամասի շարքային Գարիկ Իսպիրյանը հետմահու պարգևատրվել է ՛՛Մարտական ծառայություն՛՛ մեդալով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԼՂՀ Պաշտպանության բանակը  կանխել է հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը: Հայկական կողմը կանխարգելիչ հարված  է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի