04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման հիմնական նպատակն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում տեղի ունեցող զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը:             Սեյրան Օհանյանը զրուցակցին ներկայացրեց շփման գծում տիրող իրավիճակը` Եվրամիության պատվիրակի ուշադրությունը հրավիրելով տարեսկզբից ի վեր լարվածության կտրուկ աճի և […]

Արաբկիրցի 35 զինծառայողների ծնողներ տեսակցել են իրենց զավակներին

Փետրվարի 6-8-ը մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության ԼՂՀ կատարած այցի ընթացքում վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը հանդիպել է  ԼՂՀ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի Արաբկիր վարչական շրջանի և ԼՂՀ Մարտունու շրջանի համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել է նաև Մարտունի քաղաքում  Երևանյան պուրակ կառուցելու նախագիծը: Հրայր Անտոնյանն այցելել է նաև Մարտունիում կառուցվող […]

Հանուն սիրած աղջկա…/վիդեո/

Մեր դիմաց հակառակորդի դիրքերն էին: Ավելի հեռվում ադրբեջանական գյուղերը: Վտանգը աչքերի առաջ, ամեն գիշեր դիրքապահ զինվորը ՝ հսկում է մեր քունը: 19 ամյա Աշոտ Հակոբյանի համար հայրենիքի սահմանը պաշտպանելը՝ պատիվ է: Նա պատմելու բան ունի իր ապագա ժառանգենրին: Աշոտը երազում է առողջ ու հպարտ տուն վերադառնալու մասին: Նա ուզում է իր սիրած աղջկան ապահով հայրենիք […]

Դեռ շատ բաներ հայտնի չեն արցախյան պատերազմից /վիդեո/

՛՛Արաբո՛՛ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ոչ գովերգում է ՛՛Նախախորհրդարանի՛՛՝ Արցախ գնալու քայլը, ոչ էլ քննադատում է: ՛՛Դա իրենց գործն է՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց նա: ՛՛Բայց որ այդտեղ միտումներ կար՝ նրանց ծեծի ենթարկելու, դա փաստ է՛՛,-նկատեց նա: Դիտարկմանը, որ նրանց զգուշացվել է չգնալ Արցախ, Եղիազարյանն ասաց, որ ոչ ոք չի կարող ասել, որ Արցախի ժողովուրդը հարյուր […]

Տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 6-ին կայացել է մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչական տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել է մարտական […]

Սեյրան Օհանյանն ընդունել է

Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան – Մեծ Բրիտանիա և Հայաստան – ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: 

Օբյեկտիվ քննություն է լինելու.դատախազ

՛՛Բարսեղյանի գործով օբյեկտիվ քննություն է լինելու: Եթե որևէ մեկը ռազմական ինստիտուտից ազատվում է աշխատանքից, չի նշանակում, որ նրանք կապ ունեն հանցագործության հետ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական զինվորական դատախազության դատախազ Արթուր Անտոնյանը և հավելեց.՛՛ Եթե նախաքննության ժամանակ նման կապի առկայությունն ապացուցվի, ապա նրանք կենթարկվեն պատասխանատվության՛՛: ՛՛Բանակն իրականում՛՛ քաղաքացիական նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանը նշեց, որ […]

Սահմանին դանդաղ պատերազմ է. Արծրուն Հովհաննիսյան

՛՛Հունվարի սկզբից իրավիճակը սահմանին լարված է: Քայլ, որը այս խնդիրը միանգամից կլուծի չեմ պատկերացնում: Այս պահին սահմանին կա դանդաղ պատերազմ: Մենք եթե մի օր պարտվենք, դա կնշանակի, որ կորուստներ կունենանք, այսինքն` կկորցնենք դիրքեր: Զոհը դեռևս պարտություն չէ՛՛,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա անդրադարձավ իր տան բակում փետրվարի 4-ին հակառակորդի կրակին զոհ […]

Հայկազին սպանել են անկողնում

՛՛Հայկազ Բարսեղյանի սպանության հետ կապված պատժի ձևերը՝ հեռացնել աշխատանքից Ռազմական ինստիտուտի ղեկավարությանը, ոչ համարժեք են: Բարսեղյանին սպանել են անկողնում և նրա հետ նույն սենյակում գտնվող կուրսանտները անգամ ծպտում չեն հանում: Սա նշանակում է, որ ոչ կանոնադրական հարաբերությունները գերակշռում են այդ կրթական հաստատությունում՛՛,-այսօր կայացած քննարկմանը նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Սաքունցը տեղի […]

Նշանակվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Հիշեցնենք, ինստիտուտի նախկին պետ Մարտին Կարապետյանը հրաժարական տվեց օրերս ինստիտուտում գրանցված կուրսանտի սպանության պատճառով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի