02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման հիմնական նպատակն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում տեղի ունեցող զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը:

            Սեյրան Օհանյանը զրուցակցին ներկայացրեց շփման գծում տիրող իրավիճակը` Եվրամիության պատվիրակի ուշադրությունը հրավիրելով տարեսկզբից ի վեր լարվածության կտրուկ աճի և միջազգային հանրության կողմից ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները զսպելու անհրաժեշտության վրա: ՀՀ պաշտպանության նախարարը նաև վերահաստատեց հակամարտող կողմերի միջև շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման կորևորությունը:

            Մտահոգության հայտնելով առաջնագծում տեղի ունեցող պատահարների հաճախակիացման կապակցությամբ, Հերբերթ Սալբերն իր հերթին նշեց, որ Եվրամիությունը ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը և պատրաստ է հնարավորության սահմաններում ներդրում կատարել այս ձևաչափով բանակցային գործընթացում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ