11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

8 տարվա ընթացքում բարձր պաշտոններ զբաղեցնող 140 մարդ է աշխատանքից ազատվել.նախարար

«Վերջին ութ տարիների ընթացքում բարձր պաշտոններ զբաղեցնող 140 մարդ է աշխատանքից ազատվել, որից 60-ը՝ այն պաշտոններից, որոնց մեջ առկա են կոռուպցիոն ռիսկեր»,-այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով լրագրողի  հարցին, թե նախարարությունում կոռուպցիայի դեմ պայքարն ինչ փուլում է: «Կոռուպցիայի դեմ պայքարը մշտապես է իրականացվում: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում կադրային […]

«Խառնաշփոթ ստեղծել պետք չէ»

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց՝  անհասկանալի է  համարում Ռուսաստանից 200 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական նշանակության վարկի շուրջ ստեղծված աժիոտաժը: «Բանակցությունների ընթացք գոյություն ունի այս համաձայնագրի կատարման շրջանակներում, որը դեռ չի ավարտվել։ Լիազոր մարմինները, որոնք հանդես են գալիս կողմերի անունից, իրականացնում են […]

Որ դուք իմանաք, Ադրբեջանն էլ կիմանա. Արա Նազարյանը՝ լրագրողներին

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ՌԴ-ի հետ ՀՕՊ միասնական համաձայնագիրը վավերացնելու հետ կապված հարցերին պատասխանելով՝ ասաց. «Իրականության հետ կապ չունի, դուք համաձայնագիրը չեք կարդացել, երկու օր է` համաձայնագիրը քննարկվում է, ու դուք նորից այդ հարցերն եք տալիս»: Հարցին՝ արդյո՞ք  մտավախություն չկա, որ ՌԴ-ն իր պայմանավորվածությունը չի կատարի, ինչպես մյուս պայմանագրերի դեպքում, վերջինս […]

Պետք չէ կողքից խանգարել. Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի մասին

«Ամեն մարդ իր կատարածը կատարել է արդեն, ԶՈՒ ղեկավարությունն իր առջեւ դրված խնդիրները կատարում է եւ պետք չէ փորձել կողքից խանգարել»,-այսօր՝ հունիսի 29-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողի հարցին, թե արդյոք հայոց բանակում Սամվել Բաբայանի կարիքը կա՝ այսպես արձագանքեց  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը : «Առհասարակ, ես խորհուրդ կտամ մեր ժողովրդին, մեր հասարակությանը, որ ամեն մեկն իր գործով զբաղվի: Պետք […]

Սեյրան Օհանյանը չի ընդունում Սեֆիլյանի հայտարարությունը

«Ի՞նչ եք Դուք կարծում՝ բանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առկայության պայմաններում, որտեղ կա իշխանություն, իշխանության բոլոր թեւերը, անվտանգության համակարգը, եւ Հայաստանի Հանրապետության իշխանության բոլոր թեւերի, բանակի առկայության պայմաններում անհրաժեշտություն կա՞, որ կամավորական ջոկատներ ինքնուրույն որոշում են ինչ-որ խնդիրներ կատարել: Դա անընդունելի է բանակի ղեկավարության համար: Եթե զինվորագրվելու կարիք լինի, մենք այդ ժամանակ չենք էլ լսելու՝ իրենք […]

Նախարարը չի մեկնաբանում իր պաշտոնանկության մասին լուրերը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի  պատրաստվում մեկնաբանել  իր պաշտոնանկության մասին տարածված  լուրերը: Այսօր՝ հունիսի 29-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարընշել է. «Հայաստանի պաշտպանության նախարարը երբեք չի հրաժարվի հայրենիքին իր ծառայությունները մատուցելուց»: Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ակտիվ լուրեր են շրջանառվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր  […]

Հայաստանում է Միացյալ Թագավորության զինված ուժերի պատվիրակությանը

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության զինված ուժերի 160-րդ Ուելսյան հետևակային բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Մարտին Գամբլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության խորացման և նոր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները: 160-րդ Ուելսյան բրիգադը ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերն է և արդեն երկու տարի է ՀՀ զինված ուժերի հետ համագործակցություն […]

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի գնդացիրներ. ԼՂՀ ՊԲ

Հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` հյուսիսային ուղղությամբ կիրառելով նաեւ ԴՇԿ տիպի գնդացիրներ: «ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,-ասված է հաղորդագրությունում:

Իշխանությունը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալը ազատվել է կալանքից

Պաշտոնական դիրքերը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի խափանման միջոց կալանքը հունիսի 28-ին փոխվել է առողջական խնդիրների պատճառով: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից: Նշենք, որ Մելս Չիլինգարյանը  կալանավորվել էր հունիսի 3-ին: Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելս  Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը մեղադրվում են […]

Ներկայացնում են զինծառայողները․ մարզական միջոցառումներ զորամասում

Նախապես հաստատված պլանի համաձայն` հունիսի 26-ին ՀՀ հարավային ուղղությամբ տեղեկայված զորանասերից մեկում, ինչպես և զինված ուժերի մյուս ստորաբաժանումներում, անցկացվել են մարզական միջոցառումներ: Առաջնորդվելով «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով` զորամասի հրամանատարությունը կազմակերպել էր մրցույթներ տարբեր մարզաձևերից: Մրցակցային առողջ մթնոլորտում զինծառայողները իրենց ուժերն են ստուգել պարանի ձգում, վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ, բասկետբոլ, բազկամարտ, շախմատ, շաշկի մարզաձևերում: Ուշագրավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի