11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Աննկարագրելի էր. քառօրյա պատերազմի մասնակից զինվոր /վիդեո/

Սերժանտ Ալբերտ Հունանյանը քառօրյա պատերազմի մասնակից է: Նա իր հիշողության մեջ աննկարագրելի տեսարաններ ու հողը պահելուն մղված մարտերի տեսարաններ է պահել: Զինծառայողը նշում, որ իրենց համար հատկապես կարևոր էր ազատամարտիկների աջակցությունը: «Թև ու թիկունք եղանք իրար»,-ասում է: Նշենք, որ Henaran.am-ի թղթակիցը եղել է առաջնագծում օրեր առաջ, երբ կամավորները սատարում էին ժամկետային զինծառայողներին: Մանրամասները՝ տեսանյութում:

Ի՞նչ է հարկավոր զինվորին /վիդեո/

«Մենք միշտ հաղթանակած ենք և ոչ մի պետության առաջ երբեք գլուխ չենք կախում: Ես հավատում եմ, որ այս խառը օրերին առ Աստված բարձրացված աղոթքները մեր ժողովրդին օգնեցին: Կարևորը նման պահերին համախմբվելն է, թե չէ խաղաղ օրերին իրար հաճախ չենք հասկանում: Զինվորին վստահություն է հարկավոր, որ կարողանանք հանգիստ պաշտպանել սահմանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԼՂՀ  առաջնագիծը […]

Շփման գծում հարաբերական անդորր է տիրել

Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակել է տիրել հարաբերական անդորր, բացառությամբ հարավային և հյուսիսարևելյան ուղղությունների: Նշված հատվածներում հակառակորդը, հիմնականում ինքնաձիգերից ևգնդացիրներից, մի քանի ոչ թիրախային կրակոցներ էարձակել հայկական դիրքերի ուղղությամբ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Զինծառայողին ինքնասպանությա՞ն են հասցրել

Ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Ինքնասպանության հասցնելը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: 2016 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու […]

Շամշադինի դիրքերից մեկում զինծառայողի դի է հայտնաբերվել

Հայաստանի Զինված ուժերի Տավուշի մարզում (Շամշադինում) գտնվող զորամասերից մեկին պատկանող դիրքերից մեկում հուլիսի 3-ին հայտնաբերվել է զինծառայողի դի: Հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողը Արմավիրի բնակիչ Արսեն Մխիթարյանն է: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Թուրքիան պատրաստ է «Ինջիրլիք» ռազմաբազան տրամադրել Ռուսաստանին

Թուրքիան պատրաստ է «Ինջիրլիք» ռազմական ավիաբազան տրամադրել Ռուսաստանին։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է TRT հեռուստաալիքը։ Նա ասել է, որ  Թուրքիան ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում ռազմաբազան օգտագործման համար տրամադրել է բոլոր երկրներին, ովքեր ակտիվորեն պայքար են մղում ԻՊ-ի դեմ։ Չավուշօղլուն նշել է, որ ԻՊ-ը բոլորի թշնամին է և պետք է միասին պայքար մղել […]

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հրաձգային զենքերից. ԼՂՀ ՊԲ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: «ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանն առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Վտանգավոր խաղաղություն է. ե՞րբ կպայթի պատերազմը/վիդեո/

«Այս ընթացքում մենք հերքեցինք պատերազմի գոյությունը, բայց մեր ներսում լավ իմանալով, որ հնարավոր չէ թուրքի հետ հենց այնպես հաշտություն կնքել: Մենք չկասկածելով մեր տղերքի հզորությանը հանգիստ ենք հիմա: Բայց հարցը նրանում է, որ նրանք ուզում են ու մերոնք չեն տալու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տավուշեցի ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը: Չիլինգարյանը ամեն վարկյան սպասում է պատերազմի: Նրա […]

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են

Հուլիսի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակոցներ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ՊՆ-ում զգուշանում են. Հայկական Ժամանակ

ՊՆ-ն հունիսի 16-18-ը Երևան-Մոսկվա-Երեւան էկոնոմ դասի 3 ավիատոմսի համար վճարել է 891 հազար դրամ, կամ յուրա­քանչյուրի համար`297 հա­զար դրամ: Նույն չվերթի 1 բիզնես դասի ավիատոմսի համար վճարել `է 965 հա­գար դրամ` եռակի թանկ: Մինչդեռ ընդամենը 3 օր հետո հունիսի 19-ին, Երեւան-Մոսկվա-Երեւան 1 տոմսի համար վճարել է եռակի ցածր 108 հազար դրամ: Իհարկե, թե ՊՆ-ից, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի