07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Զինծառայողին ինքնասպանությա՞ն են հասցրել

Ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Ինքնասպանության հասցնելը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

2016 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան հանգամանքները, շարժառիթները  պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք,ո ր Հայաստանի Զինված ուժերի Տավուշի մարզում (Շամշադինում) գտնվող զորամասերից մեկին պատկանող դիրքերից մեկում հուլիսի 3-ին հայտնաբերվել է զինծառայողի դի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ