11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Սեյրան Օհանյանի կինը չի մերժել զինվորի խնդրանքը /ֆոտոշարք/

Օրեր առաջ ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Եսայանը նամակով դիմել էր Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանին՝ հանդիպելու խնդրանքով: Չմերժելով զինվորի խնդրանքը՝ Ռուզաննա Խաչատրյանը սիրով ընդունեց նրան: Ջերմ զրույցի ընթացքում Ռուբենը անկեղծորեն պատմեց ծառայության, ապրիլյան պատերազմի ժամանակ իր կրած դժվարությունների, սիրած աղջկա և այն երազանքի մասին, որ կցանկանար հանդիպել […]

Խեղդել գրպանելու հրապուրանքը. Իրավունք

Վերջին շրջանում մեկը մյուսի հետեւից ձերբակալվեցին, ապա կալանավոր­վեցին ՊՆ տարբեր բարծաստիճան պաշտոնյաներ: Ոմանք էլ պարզապես ազատ­վեցին իրենց զբաղեցրած պաշտոններից: Ինչով էր պայմանավորված դա, ար­դյոք ապրիլյան չորսօրյա պատերազմը վեր չհանե՞ց համակարգի խնդիրները, թե ամեն ինչ շատ ավելի խորքային էր: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանից: Մեզ հետ զրույցում նախարարի խորհրդականը նախ նկատեց. […]

Իրադրությունն առաջնագծում

Հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է եղել: Որոշ հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է մի քանի ոչ թիրախային կրակոցներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները չձեռնարկելով պատասխան քայլեր, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Վրաստանում կվերանա պարտադիր զինվորական ծառայությունը

Այսօրվանից այսօր Վրաստանի պաշտպանության նախարարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչ չի իրականացնի: Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին համապատասխան հրամանագիր է ստորագրել, գրում է «Грузия Online»-ը։ «Իմ խոստումներից մեկը այն էր, որ պարտադիր զորակոչը պետք է չեղյալ հայտարարվի: Վրաստանի զինված ուժերը արժանապատիվ են, ու բոլորը պետք է ցանկանան այնտեղ ծառայել, իսկ ով չի ցանկանում, պարտադրաբար չենք տանի բանակ: Ես […]

Հակառակորդը կիրառել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներ. ԼՂՀ ՊՆ

Հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Իմ Աստվածը խաղաղության Աստված է

«Ես քրիստոնյա եմ: Քրիստոնյա հոգեւորական: Խաղաղությունն է իմ կոչը, ես խաղաղություն եմ քարոզում` «Խաղաղություն ամենեցուն»: Իմ հավատացած Աստվածը խաղաղության Աստված է: Այն Տերը, ում ես երկրպագում եմ` Խաղաղության Իշխան: Ես հավատում եմ, որ իմ Տերն ու Աստվածը խաղաղություն են ուզում, խաղաղությունն է հաճելի Նրանց` «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն»: […]

ՊՆ-ում ընդունել են Ամերիկայի հայկական համագումարի նախագահին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեդակալ Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ դրանց ենթատեքստում համահայկական կարեւորություն ստացած եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաեւ դրանց առնչությամբ սփյուռքահայ համայնքի հետ […]

Հրադադարը նորից խախտվել է

Հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Ամեն վայրկյան կարող է պատերազմ բռնվել. ԱՍԱԼԱ-ի մարտիկ /վիդեո/

«Ես քաղաքական մեկնաբան չեմ,ես զինվոր եմ ու քանի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չունենք ամեն վայրկյան կարող է պատերազմ բռնկվել:Ես չեմ ուզում քննադատել մեր Հայկական բանակը, չնայած շատ-շատ տեղեր կան քննադատելու: Պետք է լուրջ  վերաբերվել  սահմաններին և ռազմավարությանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Վան գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը: Անդրադառնալով հայ զինվորների հոգեբանական առանձնահատկությանը ԱՍԱԼԱ-ի […]

Գնդակը մտել է կոկորդից, ողնաշարով դուրս եկել. Համբուրգում բուժվող Արմանը մեր կարիքն ունի /ֆոտո/վիդեո/

Ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած շարքային Արման Լազգիյանին հարկավոր է մեր օգնությունը։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ծնողները նրան տեղափոխել էին Գերմանիա։ «Համբուրգի կլինիկայում գտնվող 19 ամյա Արմանը մի տեսակ կոտրված է: Նա հրաժարվում է տեսախցիկի առաջ խոսել: Արմանը նշում է, որ ինքը հպարտ է, որ հայ է: Երբեք չի ափսոսում, որ ծառայել է հայրենիքին: Հիմա էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի