Զենքի անվճար պարապմունքներ կանանց համար. Հրապարակ
Երիտասարդ կանայք ու աղջիկներն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեծ հետաքրքրություն են ցուցաբերում զենքի ու դրան տիրապետելու նրբությունների նկատմամբ: «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ում զենքից օգտվելու անվճար դասընթացներ են կազմակերպվում կամավորականների համար, որոնք Արցախ մեկնելու ցանկություն ունեն: Մեզ հետ զրույցում ԴՕՍԱԱՖ-ի Միացյալ ռազմատեխնիկական դպրոցի տնօրեն գնդապետ Արա Մուրադյանը զարմանքով նշեց, թե իր երկարամյա պրակտիկայում զենքի նկատմամբ իգական սեռի […]