11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Կառավարությունը հոսպիտալ կստեղծի

Կառավարությունն այսօր՝ հունիսի 9-ի նիստում որոշում կայացվեց  ստեղծել ՀՀ  պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ պետական հիմնարկ: Որոշման համաձայն  հոսպիտալի գտնվելու վայրը լինելու է Երևանի Մուրացան փողոց 115 հասցեն: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության նիստում ասաց, որ հոսպիտալի գործունեության նպատակն է օրենքով սահմանված կարգով ապահովել զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը: Նախարարի փոխանցմամբ՝ կառավարության կողմից կարևորվում է […]

Իրադրությունն առաջնագծում

Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորենիրականացրել մարտական դիրքերի պահպանություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բռնություն են գործադրել հրամանատարի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով 6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել՝ վաշտի հրամանատար, կապիտան Կ.Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. մայիսի 16-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, վաշտը ստուգելու ընթացքում վաշտի հրամանատար, կապիտան Կ.Խաչատրյանը պարզել է, որ շարքում ալկոհոլ օգտագործած զինծառայողներ կան, որի մասին զեկուցել է […]

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊԲ

Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: «ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պահպանություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Զենքի անվճար պարապմունքներ կանանց համար. Հրապարակ

Երիտասարդ կանայք ու աղջիկներն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեծ հետաքրքրություն են ցուցաբերում զենքի ու դրան տիրապետելու նրբու­թյունների նկատմամբ: «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ում զենքից օգտվելու անվճար դասընթացներ են կազմակերպ­վում կամավորականների համար, որոնք Արցախ մեկնելու ցանկություն ունեն: Մեզ հետ զրույցում ԴՕՍԱԱՖ-ի Միացյալ ռազմատեխնիկական դպրոցի տնօրեն գնդապետ Արա Մուրադյանը զարման­քով նշեց, թե իր երկարամյա պրակտի­կայում զենքի նկատմամբ իգական սեռի […]

Զոհեր, ցավոք սրտի, կունենանք. Առավոտ

Մենք այս պահին Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք: Վաղ թե ուշ մարտական գործողությունները վերսկսվելու են: Մենք հակառակորդին չենք թողնի Արցախ, բայց զոհեր, ցավոք սրտի, կունենանք անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանի կամ Արցախի պաշտպանության նախարարը: Եթե ես կարծում եմ, որ կարող եմ օգուտ բերել իմ երկրի պաշտպանությանը, ես կգնամ զինված ուժերի գլխավոր հրամանատարի մոտ անկախ […]

Ալիևը նախազգուշացնում է սպասվող սադրանքների մասին

Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ «Հրադադարի ռեժիմը շատ փխրուն է, Հայաստանը չի կարող վերահսկել իրավիճակը, և ստատուս-քվոն չի կարող պահպանվել»: Ըստ էության, Ալիևը նախազգուշացնում է սպասվող սադրանքների մասին. սա նաև նախագահների մակարդակով հանդիպումից առաջ ճնշումներ իրականացնելու փորձ է: Ուղղակի Ալիևը հաշվի չի առնում, որ նման պրիմիտիվ մեթոդներով անհնար է մեզ ահաբեկել, իսկ սադրանքների մասով… […]

Բացի հակաօդային պաշտպանությունից, ունենք հակահրթիռային պաշտպանության կարիք. Վովա Վարդանով/վիդեո/

«Մեր ոչ ճիշտ ռեսուրսների օգտագործումը բերել է նրան, որ մեր օդային պաշտպանության հարցում մեծ խնդիրներ ունենք: Մենք մեր ուժերով կարողանում ենք պաշտպանել միայն Երևանն ու Ատոմակայանը, իսկ մնացած տարածքնե՞րը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը: Անդրադառնալով՝ «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության […]

Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան զորակազմը վտանգավոր է. Իրավունք

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների պարբերաբար հանդիպումները փոփոխվեցին պաշտպանության նախարարների հանդի­պումներով, իսկ այսօր արդեն հայտնի է, որ վերջիններիս հերթական հանդի­պումը առաջիկայում անցկացվելու է Վրաստանի Բաթումի քաղաքում: Ավե­լին` հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել եռակողմ ռազմա­կան համագործակցության հուշագիր: Թե ինչ հետեւանքներ այն կարող է ու­նենալ մեզ համար, եւ ինչու է Վրաստանը փորձում թուրք-ադրբեջանական ոազմական դաշինքի մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի