11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Մելս Չիլինգարյանին տեղափոխել են հոսպիտալ

Երեկ լրացել է մայիսի 30-ին ձերբակալված՝ ՊՆ զինվորական գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի ձերբակալության 72 ժամը , այնուհետև նրա նկատմամբ կալանքի սանկցիա է կիրառվել։ Չիլինգարյանի առողջական վիճակը, սակայն,  կտրուկ վատացել է: Վերջինից տեղափոխել են Երեւանի կայազորային հիվանդանոց։ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հոսպիտալի ընդունարանից հաստատեցին՝ երեկ Չիլինգարյանը հոսպիտալ է տեղափոխվել, սակայն վերջինիս առողջական վիճակի մասին տեղեկատվություն չտրվեց։ Հիշեցնենք՝ […]

«Արտուշի հետ մինա ենք շարել ու իրար հետ էլ տրաքեցինք…». հուզիչ հանդիպում /վիդեո/

«Թուրքը երբեք Մելիքաշեն չի մտել: Արցախյան շարժման սկզբից` մեր այսօր արդեն գեներալ Մանվելը իր ջոկատով նստած էր գյուղի սահմանին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հադրութ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Օհանյանը: Վարչակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ մինչ պատերազմը Մելիքաշենը 80-100 բնակիչ ուներ, բայց այսօր գյուղում 4 բնակիչ կա, որից երկուսը 85 տարեկան են , մեկը` կույր […]

Ով ում փոխարեն է պատասխան տալիս /վիդեո/

«Ես վստահ եմ, որ պատասխանատուների ցուցակը ավելի լայն  է, չի կարող լինել մի քանի միջին և մի քանի բարձր պաշտոնյաների օղակ, որովհետև դրանք այն մարդիկ չեն, որ կարող են ունենալ համակարգված ազդեցություն: Չեմ ուզում որևէ մեկին արդարացնել, դա ցույց կտա հետաքննությունը, ապա դատաքննությունը; Կողմ եմ, որ ավելի լինեն ձերբակալություններ ու ոչ թե պաշտոնանկությունները »,-Henaran.am-ի թղթակցի […]

Հարվածը կլինի անսպասելի տեղից. Ժամանակ

Ինչքան կքանդվի Պաշտ­պանության նախարարու­թյան կոռուպցիոն կծիկը: Այս հարցը ապրիլյան պա­տերազմից հետո տրամա­բանորեն դարձել է օրակար­գային, եւ պետք է արձա­նագրել, որ իշխանությունը նույնիսկ զարմանալիորեն համարժեք է արձագանքել հանրային այդ հարցադ­րումներին: ՊՆ-ում կատար­վում Են աղմկոտ պաշտո­նանկություններ Եւ նույնիսկ ձերբակալություններ ու կա­լանավորումներ: Ինչ կլիներ, եթե իշխանու­թյունը նույն կերպ համարժեք գործեր նաեւ այլ ոլորտների մասով հանրային հարցադ­րումներին ի պատասխան: […]

«Ինչ մտածում եմ՝ կգամ ու կասեմ անձամբ». զինվորը՝ սիրած աղջկան/վիդեո/

Ժամկետային զինծառայող Սմբատ Սահակյանը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր դժվարին օրերին աղոթել են հայ զինվորի համար: Զինծառայողը սիրած աղջիկ ունի, ով սպասում է նրա վերադարձին: «Ինչ մտածում եմ՝ կգամ ու կասեմ անձամբ»,-սիրածին է դիմում Սմբատը: Մանրամասները՝ Սրապիոն Գևորգյանի  տեսանյութում:

Համատեղ ջանքերի և նպատակաուղղված աշխատանքի համադրմամբ պետք է հասնել զգալի արդյունքների

Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներին և պատասխանատուներին է ներկայացրել պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին: Շնորհավորելով Դավիթ Փախչանյանին նշանակման կապակցությամբ և մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանքներ են տարվել հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման […]

Յուրի Խաչատուրովը հոսպիտալացվել է

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին այսօր՝ հունիսի 3-ին վիրահատել են: Նա վիրահատության է ենթարկվել ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում եւ այժմ էլ անտեղ է:  Henaran.am -ի հետ զրույցում Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հայտնեց, որ ճողվածք են վիրահատել: Այլ մանրամասներ հոսպիտալի պետը չհայտնեց: Յուրի Խաչատուրովի վիճակը գնահատավում է բավարար:

Վիրավոր զինվորի ընտանիքն անելանելի վիճակում է հայտնվել /վիդեո/

«Տիկին Ռուզաննայից, Սեյրան Օհանյանից, Սամվել Նիկոյանից, Կոտայքիի մարզի Ջրվեժ գյուղի  գյուղապետից, Առողջապահության նախարարից, փոխնախարարից,  վարչապետից շատ շնորհակալ եմ,  որ աջակցեցին.  որդիս կարող է գնալ արտերկիր ու բուժվել: Էրեբունի հիվանդանոցում մայրական խնամքով խնամել  են որդուս, բայց անհրաժեշտ է, որ որդիս բուժվի արտերկրում: Որդիս ողնուղեղի վնասվածք է ստացել. ձեռքերն ու ոտքերը շարժել չի կարողանում, բայց հույս ունենք՝ […]

ԶՈւ զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ

Հունիսի 3-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով զորամասում ազդարարվել է ուսումնական տագնապ, տրվել են համապատասխան առաջադրանքներ: Մշտական տեղակայման վայրից ստորաբաժանման զինանձնակազմը նախանշված ժամանակահատվածում տեղափոխվել է գործողությունների շրջան, որտեղ փայլուն կերպով իրականացրել է առաջադրված  ուսումնական խնդիրները: Ամփոփելով արդյունքները` Սեյրան Օհանյանը բարձր է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի