11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Նոր ձերբակալություն ՊՆ-ում

«Այսօր ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ՀՀ ՊՆ զինկոմիսարիատներից մեկի աշխատակիցը, կոչումով փոխգնդապետ: Այլ մանրամասները կներկայացնենք հաջորդիվ»: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հանրագրում:

Ադրբեջանի զինուժը անկանոն կրակոցներ է արձակել Տավուշի ուղղությամբ

Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Հայաստանի ՊՆ-ից  հայտնում են, որ սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ: ՀՀ զինված ուժերը ամենօրյա ռեժիմով իրականացում են առաջադրված խնդիրները:

Նախագահականում Սամվել Բաբայանին հարցնում են. Առավոտ

«Իսկ ի՞նչ է դիվերսիոն գործողությունը, ի՞նչ չա­փանիշներով է ինքը որակում դա որպես դիվերսիոն գործողություն». ԼՂՀ նախագահի մանուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում այսպիսի հարց ուղղեց ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրա­մանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բա­րաբանին, որը քառօրյա պատերազմը գնահատել էր որպես հակառակորդի պատժիչ դիվերսիոն գործողություն: Ըստ Դավիթ Բարաբանի` հիմա այնպիսի իրավի­ճակ է, որ բոլորս պետք է                […]

«Պրիցելի» տակ են. Հրապարակ

Երեկ իշխանական կուլիսներում թեժ քննարկվում էին ՊՆ-ում տեղի ունեցած ձերբակալությունները՝ լավատեղյակները պնդում էին, որ ՊՆ պատասխանատուների նկատմամբ այս գործընթացը դեռ կշարունակվի, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես «պրիցելի» տակ կհայտնվեն: Նրանք պաշտոնանկ կարվեն, թե ավելի կոշտ մոտեցում կլինի, ինչպես նախորդ օրը, այս պահին դժվար է ասել, սակայն գործընթացը կանգ չի առնելու, իզուր էր Սեյրան Օհանյանն ասում, որ […]

Հատուկենտ կրակոցներ են հնչել

Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնացել է հանգիստ`բացառությամբ հարավային և արևելյան ուղղություններում հակառակորդի կողմից հրաձգային զինատեսակներից արձակված հատ ու կենտ կրակոցների: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայություն:

Սա Ղարաբաղի հարց չէ. Սամվել Բաբայան /վիդեո/

Civilnet-ի տեսանյութում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը վերլուծում է ապրիլյան պատերազմը, թույլ տրված սխալները և նշում, թե ինչ քայլեր են հարկավոր  ադրբեջանական հետագա ագրեսիան զսպելու համար:

Սերժանտ Գևորգյանի սպանության գործով բացահայտվել է մեկ այլ հանցագործություն

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, որի արդյունքում բացահայտվել է մեկ այլ հանցագործություն։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]

Արցախի օմբուդսմենի գրասենյակի հայտարարությունը

2016թ. մայիսի 30-ին ԶԼՄ-ներում եղան մի շարք հրապարակումներ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 8-ամյա Լուկա Վարդանյանին 10 ժամով անազատության մեջ պահելու մասին: Նա ժամանել էր Բաքվի օդանավակայան իր մոր՝ Քրիստինա Կոնստանտինովայի և նրա ամուսնու հետ, որոնք նույնպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են (տես http://regnum.ru/news/2138706.html): Երեխայի անազատության մեջ պահելու միակ պատճառը նրա հայկական ազգանունն էր, որի պատճառով Ադրբեջանի իշխանությունները […]

Սնարյադները կարկուտ էին տեղում.Մելիքաշենում հրաշք է եղել /վիդեո/

«Սնարյադները կարկուտ էին տեղում ու մենք մտնում էինք եկեղեցին` ոչ մի բան: Արտիլերիան, բան,  սաղ ոչ մի բան չէին կարում անեին մեր եկեղեցուն: Զարմանալի է` չէ՞…հրաշք»,-Henaran.am-ի թղթակցին ԼՂՀ Մելիքաշեն գյուղ մտնելիս պատմեց ազատամարտիկ, փոխգնդապետ Արտուշ Բալյանը: Փոխգնդապետը մասնակցել է մի քանի գյուղի պաշտպանության համար մղվող մարտերին: Նա կարևորում է Մելիքաշենի պաշտպանությունը` հիշում ու հուզվում: Մանրամասները` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի