26 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Մելս Չիլինգարյանին տեղափոխել են հոսպիտալ

Երեկ լրացել է մայիսի 30-ին ձերբակալված՝ ՊՆ զինվորական գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի ձերբակալության 72 ժամը , այնուհետև նրա նկատմամբ կալանքի սանկցիա է կիրառվել։

Չիլինգարյանի առողջական վիճակը, սակայն,  կտրուկ վատացել է:

Վերջինից տեղափոխել են Երեւանի կայազորային հիվանդանոց։ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հոսպիտալի ընդունարանից հաստատեցին՝ երեկ Չիլինգարյանը հոսպիտալ է տեղափոխվել, սակայն վերջինիս առողջական վիճակի մասին տեղեկատվություն չտրվեց։

Հիշեցնենք՝ Մելս Չիլինգարյանը ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետն էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ