11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հայտնի է Թուրքիայում հեղաշրջման փորձի հեղինակը

Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հեղինակը գնդապետ Մուհարրեմ Քյոսեն է, ով վերջերս հեռացվել էր ԶՈՒ գլխավոր շտաբի խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը: Շարժման կազմակերպման մեջ մեղադրվում են նաև գնդապետ Մեհմեթ Օղուզ Աքքուշը, մայոր Էրքան Աղըրը, փոխգնդապետ Դողան Ույսալը: Նշվում է, որ շարժման կազմակերպիչների խումբն, ընդհանուր առմամբ, բաղկացած […]

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ազատվել է գերությունից

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը  թուրքական օդային ուժերի կողմից իրականացված օպերացիայի ժամանակ ազատվել է գերությունից: Նրան այժմ տեղափոխել են անվտանգ վայր: Ինչպես հաղորդում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը,  Աքարը առևանգվել էր այս գիշեր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարած զինվորականների խմբի կողմից և տեղափոխել մայրաքաղաք Անկարայում գտնվող  Աքընջը օդային բազա: […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 170 կրակոց

Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 23 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 170 կրակոց, այդ թվում դիպուկահար զենքերից շուրջ 35 անգամ: Այս մասին տեղեկանում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և […]

Թուրքիայում անզեն զինվորականները հանձնվում են․ զոհերի թիվը հասել է 90-ի

Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձի հետեւանքով զոհերի թիվը հասել է 90-ի, կա 1154 վիրավոր, հայտնում է РИА НОВОСТИ-ն։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ Անկարայում մոտ 200 անզեն զինվորականներ հանձնվել են ոստիկանությանը։ Հեղափոխության փորձի համար արդեն 1563 մարդ է ձերբակալվել։

Աղդամը տանք ու անկախություն լինի. Հայկական Ժամանակ

«Կարելի է ԼՂՀ անվտանգությունը չխախտող տարածքներ զիջել ԼՂՀ անկախության դիմաց»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: «Հնարավոր է ինչ-որ տարածքներ զիջվեն անկախության դիմաց, բայց անվտանգության սահմանները պահպանելով»,- ասաց նա: Մեր հարցին չե՞ք վախենում ժողովրդի ընդդիմացումից նման հայտարարությունների հետ կապված, Ալեքսանյանը նկատեց. «Ես այն մտքին չեմ, որ ժողովուրդն առաջ­նորդվում Է […]

Պետք է խոսել ժողովրդի հետ. Իրատես

Ղարաբաղյան հիմնախնդիրը բավականին հե­տաքրքիր փուլ է թևակոխել: Ակնառու է` Ռուսաս­տանի շունչը կտրվում է անհամբերությունից, վեր­ջինս կիրառում է բոլոր գործիքները, որպեսզի կա­րողանա այս փուլում իր խաղաղապահներին տեղակայել շփման գծում, եթե ոչ, կորցնում է տարա­ծաշրջանը: Ռուսաստանը դա կարող է անել բացառապես Հայաստանի հաշվին: Միշտ է այդպես եղել: Այնպես որ, ոչ նեղանալ, ոչ զարմանալ, էլ առավել` սպասումներ ունենալ […]

Մի վնասիր. Հրապարակ

Մեծ քաղաքականությունը նյարդե­րի պատերազմ է: Հաղթում է նա, ով կարողանում է հակառակորդի ճամբարում խուճապ առաջացնել: Եթե ապրիլյան պատերազմից Ադրբեջանը մի բան շահել է, ապա այն, որ հայ իրակա­նության մեջ գտնվում Են անհատներ, որ հանրությանը ներշնչում են «կազմակերպ­ված դավադրության» միֆը: Եթե ավելին չասվի: Ում է ձեռնտու դա` ինքնին հասկա­նալի է: Ապրիլյան մարտերում Ադրբեջանի «հաջողության» մասին խոսում […]

Նոր պատերա՞զմ. Իրավունք

ՈԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած վերջին այցելության ժամանակ, ինչպես հայտնի է, ղարաբաղյան թեմայով լավատեսական մի շարք հայտարարություններ հնչեցին: Մի կողմից, Լավրովը հայտարարեց, թե՝ «Մենք հիմա էականորեն մոտ ենք հաջողությանը»: Էլ ավելի առաջ գնաց Իլհամ Ալիեւը, թե՝ ղարաբաղյան հակամարտությունը մոտ ժամանակներս պետք է կարգավորվի… Չնայած այդ տոնայնությանը, Լավրովի այցից հետո ադրբե­ջանական զինուժը բավակա­նին ակտիվ […]

Իրադրությունն առաջնագծում

Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով է ավելի քան 200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Առաջնագծի բոլոր դիրքերը ապահովված են անհրաժեշտ սպառազինությամբ ու տեխնիկայով․ Շարմազանով

Ինչպես հայտնել ենք  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր եղել է Արցախում։ Անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին՝ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում շեշտեց․ ‹‹Իրավիճակն առաջնագծում հանգիստ է։ Արցախի ինքնապաշտպանական ուժերն ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին։ Մեր զինվորների բարոյահոգեբանական,  ֆիզիկական, մարտական պատրաստվածությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Առաջնագծի բոլոր դիրքերը ապահովված են անհրաժեշտ սպառազինությամբ ու տեխնիկայով››։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի