16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

15 հոգով գրավեցին բարձունքը. Բոնդոն մանրամասնում է /վիդեո/

«Սամվելը քայլող հերոսներից է եղել,  նրա բոլոր հարձակումները հաղթանակ են բերել և բարձր պահել ջոկատի անունը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում մարտական ընկերոջ մասին խոսեց «Թալին» ջոկատի հրամանատար Արագած Մկրտչյանը (Բոնդո): Հիշողությանը առիթը թանկ ու կարևոր է ազատամարտիկի համար: Հերոս ընկերը օրերս կնշեր 50 ամյա հոբելյանը, բայց ցավոք նա հասցրեց բոլորել 27 տարին: Հպարտության զգացումին խառնվում են […]

Հալեպում հայ զինծառայող է զոհվել

Հալեպում հուլիսի 10-ին տեղի ունեցած զինված բախումների ժամանակ զոհվել է սիրիական բանակի հալեպահայ զինծառայող Փանոս Աղազարյանը (ծնված 1994 թվականին): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից: Հալեպում հուլիսի 10-ի առավոտից սկսվել են սարսափելի հրթիռակոծությունները, բախումները, պայթյուններն ու հրաձգությունը: Բախումների հետևանքով պողոտաների վրա փամփուշտներ են տեղում: Քաղաքի զանազան հատվածներում հրթիռներ են ընկնում: Ստորգետնյա պայթյունի հետևանքով քաղաքն […]

Հակառակորդը այս գիշեր հրադադարի պանպանման ռեժիմը խախտել է 14 անգամ

Հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պանպանման ռեժիմը խախտել է 14 անգամ՝ ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տիգրան Մկրտչյանի վիճակն այժմ գնահատվում է կայուն ծանր. Արծրուն Հովհաննիսյան

«Զինվորի վիճակը այժմ գնահատվում է կայուն ծանր: նա Մուրացանի զինվորական հոսպիտալում է գտնվում: Նա երեք վիրահատություն է տարել», -անդրադառնալով երեկ Տավուշի մարզում հակառակորդի արձակած կրակոցից վիրավորված 19-ամյա զինծառայող Տիգրան Մկրտչյանի առողջական վիճակին՝ Henaran.am-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ճշտի դեմ խաղ չկա. Բոնդոն սպասում է պատերազմին/վիդեո/

«Թշնամուն պետք չէ վստահել ինչքան էլ խաղաղ պայմաններ լինի,պետք է ամեն վարկյան մենք պատրաստ լինենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  գնդացրորդ, «Թալին» ջոկատի հրամանատար Արագած Մկրտչյանը (Բոնդո),ով առաջնագծում է եղել 1989-94 թվականների պատերազմին  և մասնակցել է քառօրյա պատերազմին: Բոնդոն վստահեցրեց,որ մեր բանակը մտածելու բան չունի. «Թող իրանք մտածեն որ իրանց երեխեքից են շատը գնալու» Հրամանատարը նկատեց,որ […]

Ադրբեջանի զինուժն այս գիշեր անկանոն կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ. ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի ռեժիմը` անկանոն բնույթի կրակոցներ արձակելով հայ դիրքապահների ուղղությամբ: «ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ. ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ներթափանցման փորձը ձախողվել է: Բացի դիվերսիոն ներթափանցման փորձից, հակառակորդը որոշ ուղղություններում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: […]

Իրադրությունն առաջնագծում

Հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է: Որոշ հատվածներում տեղի են ունեցել հրաձգային զենքերից կրակոցներ, որոնք էապես չեն ազդել իրավիճակի վրա: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և աչալրջորեն հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Թնդանոթի մի՞ս սարքենք մեր երեխեքին.ազատամարտիկը լավ բան չի կանխատեսում/վիդեո/

«Քառօրյա պատերազմ չէր, այս պատերազմը արդեն 20 տարի է գնում է՝ 94-ի այսպես կոչված հրադադարը ոչ մի բան չի փոխել: Չնայած յդ տարիներին նման լկտի տեռոր ու բացահայտ ձևով ծանր տեխնիկայի կիրառում չէր եղել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հատուկ գնդի առաջին վաշտի ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը: Ազատամարտիկը հորդորում է իշխանություններին.« Ավելի շատ զենք պետք է ձեռք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի