Հեռացման գինը. Իրատես
Հայաստանի վերնախավում, ի թիվս այլ անհաջող «սովորությունների», ձևավորվել է ևս մեկը: Պաշտոնյա հորը փոխել որդով կամ հակառակը: Այսինքն, խնդիր է դրված չնեղացնել յուրայիններին: Այս մեխանիզմն է աշխատելու նաև Յուրի Խաչատուրովի պարագայում: Մինչ փակագծերը բացելը հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանը մի շարք փոփոխություններ է կատարել պաշտպանության նախարարությունում, ազատել-նշանակելով կորպուսի հրամանատարների: Նախագահի հրամանագրով գնդապետ Գրիգորի Խաչատուրովը` գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին, նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ 2010-ին Գրիգորի Խաչատուրովը հեռացվեց 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից չարաշահումների պատճառով: Սակայն դա չխանգարեց, որ որոշ ժամանակ անց նա նորից պաշտպանության ոլորտում աշխատի, որպես 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: Այսօր էլ իշխանությունը չի ցանկանում «դատարկ ձեռքով» ճանապարհել հայր Խաչատուրովին, «պարգևատրում» է որդու նոր պաշտոնով: Պարզ է, չէ՞, Յուրի Խաչատուրովին հենց այնպես «ձեռք տալը» դժվար կլիներ, ահա և ընտրվել է փորձված տարբերակը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: