11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ճշտի դեմ խաղ չկա. Բոնդոն սպասում է պատերազմին/վիդեո/

«Թշնամուն պետք չէ վստահել ինչքան էլ խաղաղ պայմաններ լինի,պետք է ամեն վարկյան մենք պատրաստ լինենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  գնդացրորդ, «Թալին» ջոկատի հրամանատար Արագած Մկրտչյանը (Բոնդո),ով առաջնագծում է եղել 1989-94 թվականների պատերազմին  և մասնակցել է քառօրյա պատերազմին: Բոնդոն վստահեցրեց,որ մեր բանակը մտածելու բան չունի. «Թող իրանք մտածեն որ իրանց երեխեքից են շատը գնալու» Հրամանատարը նկատեց,որ […]

Ադրբեջանի զինուժն այս գիշեր անկանոն կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ. ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի ռեժիմը` անկանոն բնույթի կրակոցներ արձակելով հայ դիրքապահների ուղղությամբ: «ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ. ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ներթափանցման փորձը ձախողվել է: Բացի դիվերսիոն ներթափանցման փորձից, հակառակորդը որոշ ուղղություններում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: […]

Իրադրությունն առաջնագծում

Հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է: Որոշ հատվածներում տեղի են ունեցել հրաձգային զենքերից կրակոցներ, որոնք էապես չեն ազդել իրավիճակի վրա: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և աչալրջորեն հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Թնդանոթի մի՞ս սարքենք մեր երեխեքին.ազատամարտիկը լավ բան չի կանխատեսում/վիդեո/

«Քառօրյա պատերազմ չէր, այս պատերազմը արդեն 20 տարի է գնում է՝ 94-ի այսպես կոչված հրադադարը ոչ մի բան չի փոխել: Չնայած յդ տարիներին նման լկտի տեռոր ու բացահայտ ձևով ծանր տեխնիկայի կիրառում չէր եղել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հատուկ գնդի առաջին վաշտի ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը: Ազատամարտիկը հորդորում է իշխանություններին.« Ավելի շատ զենք պետք է ձեռք […]

Ո՞ւմ դեմ կարամ քյալլա տալ. Ժողովուրդ

Այս տարվա հունիսին «ժողովուրդ»-ին դիմեց Երեւանի Կայազորի ռազմական ոստիկանության օպե­րատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը եւ աղմկահարույց մանրամասներ պատ­մեց ՊՆ-ում տիրող իրավիճակի մասին: Մեղադրանքները հրապարակելուց առաջ փորձեցինք ՀՀ ՊՆ-ից պաշտոնական պարզաբանում ստանալ: Սակայն ՊՆ-ն այս հարցմանը եւս արձագանքեց մեռելային լռու­թյամբ: Ինչը կարծես թե ներքին խմորումների արդյունք է: Բանն այն է, որ ՊՆ լրատվության վարչության պետ […]

Ազգային հերոսին մոռացե՞լ են.ո՞ւմից է նեղացել Ջիվանի մայրը /վիդեո/

ՀՀ Ազգային Բանակի կազմակերպիչներից, ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը այսօր՝ հուլիսի 6-ին կդառնար 55 տարեկան: Հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատարը կերտեց իր հերոսական ուղին և հերոսի մահով զոհվեց, երբ ընդամենը 30 տարեկան էր: Հերոսի վերջին հանգրվան՝ Եռաբլուր ռազմական պանթեոնը, այսօր,  հագեցած էր հպարտ հիշողություններով: Ընկերների աչքերում ծնվող ու մարող արցունքները միահյուսվում էին Ջիվանի […]

Զինծառայողներ տեղափոխող բեռնատար է շրջվել.15 հոգի հիվանդանոցում են

Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտ այսօր՝ հուլիսի 6-ին, զինվորականներ տեղափոխող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, որի հետեւանքով 15  զինծառայող տեղափոխվել է Կապանի ԲԿ: Henaran.am-ը հիվանդանոցից տեղեկացավ , որ զինվորականների կյանքին վտանգ չի սպառնում:

Թուրքիայում բարձրաստիճան զինվորականներով ուղղաթիռ է կործանվել

Թուրքիայում բարձրաստիճան զինվորականներներով ուղղաթիռ է կործանվել։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 5-ին, Գիրեսունի Ալուջրա գավառում: Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է յոթ, վիրավորվել` ութ մարդ: Զոհերի մեջ գնդապետեր կան։ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին հերքել է արտաքին միջամտության վարկածն ու հայտարարել, որ դժբախտ պատահարի պատճառը եղանակային վատ պայմաններն են: Կատարվածի առնչությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է […]

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են

Հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաեւ դիպուկահար հրացաններ: «ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի