22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ազգային հերոսին մոռացե՞լ են.ո՞ւմից է նեղացել Ջիվանի մայրը /վիդեո/

ՀՀ Ազգային Բանակի կազմակերպիչներից, ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը այսօր՝ հուլիսի 6-ին կդառնար 55 տարեկան: Հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատարը կերտեց իր հերոսական ուղին և հերոսի մահով զոհվեց, երբ ընդամենը 30 տարեկան էր:

Հերոսի վերջին հանգրվան՝ Եռաբլուր ռազմական պանթեոնը, այսօր,  հագեցած էր հպարտ հիշողություններով: Ընկերների աչքերում ծնվող ու մարող արցունքները միահյուսվում էին Ջիվանի ժամանակակիցը լինելու խորհրդին:

Մեղմ ու անդարման կարոտ էր կաթում հերոսի մոր՝ Բավական մայրիկի աչքերից: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հերոսի մայրը հիշեց դրվագներ որդու մանկությունից և պատանեկությունից:

Բավական մայրիկի հոգին ալեկոծ է: Որդու կորստի ցավին գումարվել է նաև անտեսված լինելու վիրավորանքը:

«Ջիվանիս ծնունդն է, ո՞ր մի ղեկավարը այսօր հիշեց մեզ: Ես այնքան բաներ եմ արել Ղարաբաղի համար, բայց էսօրվա օրը մեկը չեկավ, երբ ձեռքս կոպեկ չկա..»,-հուզվեց Բավական մայրիկը:

Ջիվան Աբրահամյանի տուն-թանգարանում զգացվում է հերոսի շունչը: Մայրը մենակ չէ, որովհետև Ջիվանի հոգևոր ներկայությունը ուժ  է տալիս ու ստիպում վառ պահել որդու հիշատակը՝ առանց գլուխը խոնարհելու…

Մանրամասները՝ տեսանյութում:

13595531_1590848917880167_313655118_n13607709_1590848887880170_203527961_n13617597_1590848891213503_296379499_n  13607709_1590848887880170_203527961_n 13608206_1590848871213505_871093484_n

13599002_1590848924546833_348597678_n13618017_1590848874546838_270720681_n13625067_1590848864546839_680575643_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ