03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հատուկ քննչական ծառայությունում քննվում է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ևս մեկ քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Մասնավորապես, նշված լրատվամիջոցի լրագրող Ա. Զախարյանը ոստիկանությունում հաղորդում  է տվել այն մասին, որ 2017 թվականի մայիսի 11-ին Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 11/3 հասցեում գտնվող […]

Ազատությունից զրկված անձանց վիճակը բարելավող օրենսդրական նախագծեր

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների և ստացված բողոքների քննարկման արդյունքների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել են ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին», ինչպես նաև «Նույնականացման քարտի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծեր՝ համապատասխան հիմնավորումներով: Նախագծերն ուղղված են ազատությունից զրկված անձանց կապի ամրապնդմանը մերձավոր ազգականների […]

Վաշինգտոնում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են ցուցարարների վրա /տեսանյութ/

Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանի կողմնակիցները հարձակվել են ցուցարարների վրա, ովքեր բողոքի ակցիա էին անում՝ կապված Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի հետ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել միջադեպից, որտեղից երեւում է, որ ցուցարարներից մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել հարձակման արդյունքում։ Հարկ է նշել, որ նախօրեին Սպիտակ տան մոտ կազմակերպված բողոքի […]

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է

Լիազորված անձանց միջոցով անձնագրային ծառայություններ դիմելիս նրանց կողմից չարաշահումները բացառելու (խոսքը վերաբերում է ոչ բարեխիղճ անձանց), ինչպես նաև մյուս կողմից կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով մեկ անգամ ևս տեղեկացնում ենք. 1. Եթե անձնագրային գործողությունները կատարվում են լիազորված անձի միջոցով (այն գործողությունները, որոնց համար անձամբ դիմելու օրենսդրական պահանջ չի ներկայացված), պետական տուրքից բացի որևէ այլ վճար չի […]

Լրագրողների նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու փաստով հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել armtimes.com էլեկտրոնային լրատվական կայքի հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այսպես, 2017թ. մայիսի 12-ին armtimes.com էլեկտրոնային կայքում հրապարակվել են Մարգարյանի շտաբում ՀԺ-ի լրագրողը բռնության է ենթարկվել և Տարոն Մարգարյանի շտաբում հարձակվում են ՀԺ-ի լրագրողների վրա, հայհոյում վերտառությամբ հոդվածներն այն մասին, որ նույն օրը հիշյալ կայքի լրագրողներ Տ. […]

Չեն մարսելու. Ժողովուրդ

Հայաստան մուտք գործած ադրբեջանական ծագման խնձորների ապօրինի ներկրումների գործը դեռ շատ ջուր Է քաշելու։ Երեկ հատուկ քննչական ծառայությունը հայտնել Էր, որ աղմկահարույց այս գործով 8 անձի մեղադրանք է առաջադրվել։ Նրանց մեջ են մտնում նաեւ ՊԵԿ պաշտոնյաներ, որոնցից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Սակայն օրաթերթին հայտնի դարձավ, որ ադրբեջանական խնձորների ապօրինի ներկրումների համար նկատողություն […]

ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում ընտրախախտումների վերաբերյալ

16.05.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների  հրապարակումները, առերևույթ ընտրակաշառքի մասին վկայող փաստաթղթերը, ինչպես նաև Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի շտաբում Զ. Փոստանջյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը` դրանցում նշված հանգամանքները պարզելու նպատակով: Ստացված նյութերի համաձայն` Գ. Ս.-ն ոստիկանությունում հաղորդում […]

Լրագրողների նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու փաստով հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել armtimes.com էլեկտրոնային լրատվական կայքի հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այսպես, 2017թ. մայիսի 12-ին armtimes.com էլեկտրոնային կայքում հրապարակվել են Մարգարյանի շտաբում ՀԺ-ի լրագրողը բռնության է ենթարկվել և Տարոն Մարգարյանի շտաբում հարձակվում են ՀԺ-ի լրագրողների վրա, հայհոյում վերտառությամբ հոդվածներն այն մասին, որ նույն օրը հիշյալ կայքի լրագրողներ Տ. […]

Գործն ուղարկվել է դատարան

Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող  Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ […]

Կալանավորվել են

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով` գյուղատնտեսական տարբեր ապրանքների, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներկրումների և ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ծառայությունում քննվող երկու քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում: Քննությամբ պարզվել է, որ մի շարք ձեռնարկատերեր առանց անհրաժեշտ մաքսային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի