Չեն մարսելու. Ժողովուրդ
Հայաստան մուտք գործած ադրբեջանական ծագման խնձորների ապօրինի ներկրումների գործը դեռ շատ ջուր Է քաշելու։ Երեկ հատուկ քննչական ծառայությունը հայտնել Էր, որ աղմկահարույց այս գործով 8 անձի մեղադրանք է առաջադրվել։ Նրանց մեջ են մտնում նաեւ ՊԵԿ պաշտոնյաներ, որոնցից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Սակայն օրաթերթին հայտնի դարձավ, որ ադրբեջանական խնձորների ապօրինի ներկրումների համար նկատողություն է տրվել Բագրատաշենի մաքսային կետի ղեկավար Աողոմոն Մելիքսեթյանին։
Ավելին՝ պարզեցինք, որ Բագրատաշենի՝ նախաբացթողումային վարչության 4 աշխատակիցներ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյւսնի հրամանով ազատվել են աշխատանքից, թեեւ նրանք, ըստ Էության, այդ քրեական գործով չեն անցել։ Այսինքն՝ խնձորները ծանր են նստել պետական մի շարք պաշտոնյաների վրա։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: