03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանի մահվան դեպքի առթիվ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը: Դեպքի վայրի զննությամբ, ձեռնարկված անհետաձգելի […]

Իրերը գետնին թափված են եղել․ նոր մանրամասներ Գյումրու սպանությունից /ֆոտո/

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության դեպքի առթիվ։ 2017  թվականի մայիսի 18-ին՝ ժամը 01.10-ին,  ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի  հրշեջ փրկարար ջոկատից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 ա շենքի բնակարաններից մեկում արձանագրվել է փակ դուռ: Մեկնած օպերատիվ […]

Քրեական գործ՝ ընտրակաշառք տալու վերաբերյալ հրապարակման առիթով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «News.am» էլեկտրոնային լրատվական կայքի և Երևանի ավագանու թեկնածու Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումների հիման վրա: Մասնավորապես, «News.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Փող են մտցրել Տարոն Մարգարյանի շտաբ. Փաշինյանը Տարոն Մարգարյանի շտաբերից մեկում է» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Երևան քաղաքի Կոմիտաս 56 հասցեում տեղակայված Երևանի ավագանու թեկնածու […]

«Գործադիրում աշխատելը մեծ պատիվ է» /տեսանյութ/

ՀՀԿ-ական նորընտիր պատգամավոր Գևորգ Կոստանյանը  այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացում ասաց՝ գործադիրում աշխատելն իր համար մեծ  պատիվ է և, միևնույն ժամանակ, պատասխանատու  գործ: Լրագրողների հարցին՝ եթե Կոստանյանը վերջին շրջանում աշխատել է իրավական ոլորտում, գործադիրում աշխատելը բարդ չի՞ լինի կամ անսովոր, Կոստանյանը պատասխանեց՝ ո՛չ, քանի որ յուրաքանչյուր պատգամավոր պետք է լավ տիրապետի ինչ-որ ոլորտի: Իսկ […]

Մալթայի բանկի աշխատակիցը բացահայտել է

Շարունակելով վերջին երկու շաբաթների ընթացքում հրապարակված հոդվածների շարքը Ադրբեջանում տիրող կոռուպցիայի մասին, այժմ ցանկանում ենք բացահայտել լրացուցիչ սկանդալային մանրամասներ Մալթայի բանկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների գումարների մասին: Հետաքրքիր է, որ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտնվել է Ադրբեջանի ֆինանսական սկանդալների կենտրոնում: Լոնդոնի «Գարդիան» թերթն անցյալ շաբաթ տեղեկացրել է, որ Մուսկատի կինը՝ Միշելը, խոշոր գումարներ […]

Կրիմինալ սկանդալ ՌԴ-ում ՀՀ դեսպանի շուրջ. սպառնում են ընտանիքին. Ժողովուրդ

Նախօրեին ծագած սկանդալը վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնւսծ ներդրողների ակումբի անդամ, քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանի հետ, առիթ դարձավ որպեսզի ի հայտ գան նոր խայտառակ դրվագներ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործունեության շուրջ։ Բանն այն է, որ ըստ չեխական մամուլի՝ Կառլովի Վարի քաղաքում օրեքով գողերի հավաքը ֆինանսավորած Թաթուլյանը՝ Ռոբսոնը, այդ երկիր է ուղեւորվել դիվանագիտական անձնագրով։ Ավելին՝ պարզվում Է՝ քրեական […]

Դաժան սպանություն Գյումրիում․ բնակարանում հայտնաբերվել է 23-ամյա տղայի դին

Մայիսի 18-ին, ժամը 01։02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 71ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերվել է 1994 թ. ծնված Ա. Հ.-ի դին: Ինչպես հայտնում է […]

Ուժը կորցրած է ճանաչվել Նիկոլ Փաշինյանի գրանցումը

ԿԸՀ-ն մայիսի 17-ի արտահերթ նիստի ժամանակ միաձայն մերժել է «Իրավական Եվրոպա» ՀԿ-ի ու դիտորդ Միքայել Փամբուկչյանի դիմում-բողոքը՝մայիսի 14-ին, Երեւանի ավագանու ընտրությունների օրը, դիտորդի իրավունքների խախտման կապակցությամբ վարչական վարույթ բացելու պահանջով։ Ուժը կորցրած է ճանաչվել նաև «Ելք» դաշինքից Երևանի ավագանու անդամի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը: Նա վերցնում է պատգամավորության մանդատը:

Հարուցվել է քրեական գործ՝ Եվգենի Կաչակի սպանության դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1970թ. ծնված Եվգենի Ալեքսանդրի Կաչակի սպանության դեպքի առթիվ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. ապրիլի 29-ին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի «Շահումյան 2» գերեզմանատան 2-րդ հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դի՝ մարմնական վնասվածքների հետքերով։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և […]

Փաստաբանների մասնակցությամբ միջադեպերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ապրիլի 27-ին փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպի իրական հանգամանքները. հարուցված 2 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է հարուցված երկու քրեական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի