03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանության հայտարարությունը

Ոստիկանությունը հայտնում է, որ այսօր՝ կեսգիշերի դրությամբ, Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 99 ահազանգ: Ահազանգերից 8-ը ոստիկանությունը ստացել է քաղաքացիներից, 25-ը՝ ոստիկանության ծառայողներից, 37-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 6-ը՝ դիտորդներից, 2-ը՝ հանձնաժողովի անդամներից, 15-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 6-ը՝ այլ աղբյուրներից: Երևանի ավագանու ընտրության առաջատարը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է Հետաքննություն է կատարվում […]

Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ 79 հաղորդումների փաստով իրականացվում է վարույթ

 Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ Ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված ահազանգերից և հրապարակումներից առանձնացվել են  առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող  79 հաղորդում:  Հրապարակումներից 56-ը հայտնաբերվել են ԶԼՄ-ների մշտադիտարկման, իսկ 23-ը ՀՀ ոստիկանությունում ստացված ահազանգերի արդյունքում:  Նշված բոլոր հաղորդումներն օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ օրենքով […]

Մարտական դիրքում հայտնաբերվել է կրտսեր սերժանտ Արշակ Արշակյանի դին

14.05.2017 թվականին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Ա.Արշակյանի մահվան հանգամանքները: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: ՀՀ քննչական կոմիտե

Վերջին ընտրողը պահանջեց հարգել իր իրավունքը

Երեւանի Ավան վարչական շրջանում տեղակայված 1/18-ի ընտրատեղամասի վերջին ընտրողը տեղամաս մտավ ժամը  19:59-ին` պահանջելով հարգել իր ընտրական իրավունքը եւ թույլ տալ ընտրել: Ընտրողը տեղամասից դուրս եկավ 20:2-ին, որից հետո տեղամասը փակվեց, կազմվեց արձանագրություն եւ հանձնաժողովի անդամները հավաքեցին մատնահետքերը ճանաչող սարքերը, քվեախցիկները: Քվեատուփը կբացվի համապատասխան արձանագրությունը կազմելուց հետո: Այս տեղամասում ընտրել է 1165 ընտրող` 1935-ից: Ժամը 20:00-ին […]

Մեր մրցակիցները չկարողացան շահել ընտրողների սիրտը. Աշոտյան (տեսանյութ)

«Շնորհակալ ենք բոլոր այն քաղաքցիներին, որ իրենց պարքտը կատարեսին այս պահի դրությամբ: Նաև շնորհակալ ենք մեր մրցակիցներին»,-այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ-ից ընտրված պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ այսօրվա ընթացքում արձանագրված եզակի խախտումները չեն կարող ստվեր գցել ընդհանուր ընտրությունների վրա: «Միջադեպերի համար մենք ցավ ենք ապրում, բայց դրանք […]

«Երկիր Ծիրանի»-ն խստորեն դատապարտում է

Այսօր` 14. 05. 2017թ. առավոտյան ժամը 08:00-ից «Երկիր Ծիրանի» կուսակցության վստահված անձինք շրջում են Երեւանի ընտրատեղամասերում եւ արձանագրում տեղամասերում կուտակումներ 2-5 մետր շառավղով, որտեղից Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, պետական ծառայողները եւ, այսպես կոչված, թաղային հեղինակությունները քաղաքացիներին ուղղորդում էին դեպի ընտրատեղամասեր: Տարոն Մարգարյանի` Ավան վարչական շրջանի շտաբներից մեկում, որը տեղակայված է Աճառյան թիվ 22 հասցեում, Զարուհի Փոստանջյանը […]

Ժամը 18-ի դրությամբ Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 41 ահազանգ

Մայիսի 14-ին, ժամը 18-ի դրությամբ Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 41 ահազանգ: Ահազանգերից 2-ը ստացվել է քաղաքացիներից, 11-ը՝ ոստիկանության ծառայողներից, 15-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 1-ը՝ հանձնաժողովի անդամներից, 10-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 2-ը՝ այլ աղբյուրներից: Հետաքննություն է կատարվում 13 ահազանգով: Այդ թվում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը […]

34,52 տոկոսն է մասնակցել ընտրության

Նախնական տվյալներով` մինչև ժամը  17:00-ը Երևանում ընտրելու իրավունք ունեցող 842 147  քաղաքացուց ընտրության մասնակցել է 290 737 ընտրող, որը կազմում է 34,52  տոկոսը: ԿԸՀ-ում այս մասին տեղեկացրեց  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

ԵԼՔ դաշինքի վստահված անձինք ընտրախախտումներ են արձանագրել

Ընտրատեղամասերում եղել են կուտակումներ ( մասնավորապես, բայց ոչ միայն 1/1, 1/2, 1/3, 1/4, 9/41 ) ԵԼՔ դաշինքի վստահված անձանց և դիտորդների նկատմամբ կիրառել են ճնշումներ, մասնավորապես․ 7/5 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները և անհայտ անձինք կոպտորեն խոչընդոտել են ընտրական գործընթացի նկարահանմանը։ 6/14 ընտրատեղամասում հայհոյել են վստահված անձին։ վերջինս դիմել է ոստիկանություն։ 2/34 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները խոչընդոտել են […]

Կարուսելի փորձ է արձանագրվել

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակում է ներկայացնել իր արձանագրած ընտրախախտումների դեպքերը: Դիտորդին արգելում են տեսանկարահանել գրանցամատյանը Թիվ 7/43 տեղամասում հանձնաժողովի անդամներն արգելում են «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդին տեսանկարահանել գրանցամատյանը Կարուսելի փորձ Թիվ 7/43 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ քվեարկող տարեց կինը մոտեցել է քվեատուփի մոտ՝ դրա մեջ ծրարը նետելու նպատակով: Նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի