14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ 79 հաղորդումների փաստով իրականացվում է վարույթ

 Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ Ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված ահազանգերից և հրապարակումներից առանձնացվել են  առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող  79 հաղորդում:  Հրապարակումներից 56-ը հայտնաբերվել են ԶԼՄ-ների մշտադիտարկման, իսկ 23-ը ՀՀ ոստիկանությունում ստացված ահազանգերի արդյունքում:

 Նշված բոլոր հաղորդումներն օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:

 Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝  նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ