05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Զինված խմբի» անդամները լուսանկարահանել են նախկին նախագահների առանձնատները

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 28-ին, հրապարակվեցին «Զինված խմբի» գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները: Ըստ մեղադրական եզրակացության, զինված խմբի անդամները լուսանկարահանել եւ տեսանկարահանել են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատները, նախագահի նստավայրը, Երեւանի մի շարք հրապարակներ: Բացի այդ «Զինված խմբի» անդամները Գյումրիում […]

Դանակահարություն՝ սանրվածքը ծաղրելու պատճառով

Հուլիսի 20-ին, ժամը 3.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մոտ 35-45 տարեկան, անձը չպարզված տղամարդ: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված քաղաքացին 1983 թ. ծնված Արտակ Դ.-ն է (ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ բաց ուղղիչ դատապարտյալ): Հուլիսի 20-ին, ժամը 3.30-ի սահմաններում, […]

Վահան Շիրխանյանին տեսակցելու արգելքը վերացվել է.մանրամասներ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի հեռախոսազանգերի եւ տեսակցությունների վրա դրված արգելքը վերացվել է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28–ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Հայկ Ալումյանը։ Պաշտպանը հայտնել է, որ  Վահան Շիրխանյանի հարազատները կարող են նրան տեսակցել երկուշաբթի օրվանից։ Նշենք, որ այս գործի նյութերով, Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ […]

Վարույթ է ընդունվել խարդախության փաստով ևս մեկ քրեական գործ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստով հարուցված ևս մեկ քրեական գործ: Նախաքննության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն` 15.04.2010թ.-ին Երևանի բնակչուհի Վ. Գ.-ի և ԹՕՓ ՄՈՏՈՐՍ ՍՊԸ-ի միջև կնքվել է ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր, որով գնորդը ձեռք […]

60 հազար դոլար է հավաքել. նոր մանրամասներ «Զինված խմբի» գործից

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված  զինված խմբի գործով դատական նիստը։ Նշենք, որ շարունակվում է «Զինված խմբի» գործով մեղադրական եզրակացության հրապարակումը: Այստեղ նշվում է, ամբաստանյալներից Արթուր Վարդանյանը 2014 թվականից պարբերաբար ուղեւորություններ է իրականացրել Իսպանիայից Սիրիա, Լիբանան, Հայաստան: Նա գործով ամբաստանյալ  Հայր Անտոնից մաս-մաս գումար է վերցրել […]

Դահլիճում ամբաստանյալ չկար. Սեֆիլյանի գործը դեռ տեղում դոփում է

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր՝ հուլիսի 28–ին հետաձգվեց պաշտպանների՝ նիստին ներկա չգտնվելու պատճառով։ Արդեն հայտնել ենք , որ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցին դատական կարգադրիչները արգելեցին ներս մտնել, քանի որ վերջինս  հրաժարվում էր խուզարկության ենթարկվել։ Դատական կարգադրիչները փաստաբանից պահանջում էին բացել պայուսակը եւ ցույց տալ իրերը, քանի որ մետաղորսիչ սարքը զննության ժամանակ […]

Կինն է կացնով հարվածներ հասցրել․ նոր մանրամասներ մարզպետի խորհրդականի սպանությունից

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած […]

Սեֆիլյանի և մյուսների գործով դատը շարունակվում է/տեսանյութ/

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվում է  «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը։ Փաստաբան Նինա Կարապետյանցը չկարողացավ մուտք գործել նիստերի դահլիճ։ Նա հրաժարվեց կատարել պայուսակի պարունակությունը ցույց տալու կարգադրիչների պահանջը՝ դա որակելով խուզարկություն։   Կարապետյանցը նշում է, որ փաստաբաններին ոչ թե զննում են, այլ խուզարկում: Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ […]

«Սասնա ծռեր» խմբի անդամը անժամկետ հացադուլ է հայտարարել

«Սասան ծռեր» խմբի անդամ Տիգրան Մանուկյանը հացադուլ է հայտարարել: Henaran.am -ին ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ Տիգրան Մանուկյանը հացադուլ է հայտարարել հուլիսի 24-ից: Նշենք, որ Տիգրան Մանուկյանը միացել է Վարդան Գերավետյանի հացադուլին, նրանք պահանջում են. 1) Ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին եւ նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաեւ Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված