07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վահան Շիրխանյանին տեսակցելու արգելքը վերացվել է.մանրամասներ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի հեռախոսազանգերի եւ տեսակցությունների վրա դրված արգելքը վերացվել է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28–ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Հայկ Ալումյանը։

Պաշտպանը հայտնել է, որ  Վահան Շիրխանյանի հարազատները կարող են նրան տեսակցել երկուշաբթի օրվանից։

Նշենք, որ այս գործի նյութերով, Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանում իշխանությունը յուրացնել:

Ըստ մեղադրանքի, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը եւ եւս 16 անձինք միացել են Արթուր Վարդանյանին:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը),  235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ