“Կոշկակարանոցի” վնասը մեծ չէր

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հունվարի 4-ին, ժամը 0.36-ին ահազանգ է ստացվել, որ Գորիսի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է կոշիկի նորոգման կրպակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.43-ին, մարվել 00.50-ին: Կ Ղազարյանին պատկանող փայտե կրպակից այրվել է մոտ 3 քմ: