13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ձերբակալվել է Բանգլադեշցի Համոն

Ըստ ոստիկանության կայք-էջի,  խուլիգանություն կատարելու կասկածանքով Երևանի Արծրունու փողոցից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1963 -ին ծնված Աշոտ Ա.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.15-ին, 1981-ին  ծնված Գարիկ Ն.-ն Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում “ՎԱԶ”  մակնիշի ավտոմեքենայով բախվել է առջեւում կայանված “ԲՄՎ X-6” մակնիշի ավտոմեքենային, որի վարորդ Աշոտ Ա.-ն իջնելով մեքենայից` սեռական բնույթի […]

Վարչապետ Տիգրան Սարգսյանից սենսացիա մի սպասեք

 “Քաջարան գյուղի հարցում ոչ մի սենսացիոն հայտարարություն նախատեսված չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսնակ Արամ Անանյանը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Սյունիքի մարզի Քաջարան գյուղի հողատարածքներին, որոնք գերակա շահ են ճանաչվել: Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն վարչապետին բարկացրել է այն փաստը, որը իրականությունը խեղաթյուրված են ներկայացրել իրեն: Սակայն վարչապետի  մամլո խոսնակը ասաց, որ […]

“ՆԻԿՕ” խանութի մոտ կրակոցներից տուժածը ի վիճակի չէ բացատրություն տալու

Ըստ ոստիկանության տարածած պաշտոնական  հաղորդագրության, հունվարի 17-ին, ժամը 16։50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Աշոտ Ն.-ն եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 16։30-ին, մի քանի երիտասարդ փորձել են մտնել Ն. Տիգրանյան փողոցում գտնվող “ՆԻԿՕ” կահույքի սրահ, սակայն ինքը թույլ չի տվել։ Դրանից հետո նրանք սրահի դիմաց վիճաբանել են իր եղբոր որդու հետ եւ 10 րոպե […]

Սպիտակում ՀՀՇ-ական Անանիկը համեմատվում է ՀՀԿ-ական թեկնածուի հետ

Փետրվարի 12-ին կայանալիք Սպիտակի քաղաքապետի ընտրություններում կպայքարեն  գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Սահակյանն ու ՀՀՇ անդամ, ոչ մի տեղ չաշխատող Անանիկ Նիկողոսյանը: Վերջինս, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը  ներկայացրել էր թիվ 29 ԸԸՀ, բացի նախընտրական գրավի մուծման անդորրագրից: Միայն առաջադրման  վերջին օրը նա կտրոնը ներկայացրեց հանձնաժողովին: Սպիտակում խոսում են, թե ՀՀՇ-ական թեկնածուի գրավը` 500 հազար դրամ վճարել է հանրապետական […]

Նոր զարգացումներ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունից

Թուրքիայի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել հայազգի լրագրող Հրանտ Դինքին սպանողի հանցակիցներից մեկին: Այս մասին տեղեկացնում է “Ամերիկայի ձայն” ռադիոկայանը` վկայակոչելով թուրքական “Հուրիեթ”-ին: Դատավորները երեքշաբթի օրն անցկացված դատական նիստի ընթացքում Հասին Հայալին մեղավոր են ճանաչել Հրանտ Դինքի սպանությունը հրահրելու մեջ եւ դատապարտել ցմահ ազատազրկման: Հայալից եւ գործով անցնող այլ անձանցից դատարանը սակայն հանել է ահաբեկչական […]

Եղբայրասպանը հոգեկան հիվանդ չէ

Մասիս քաղաքի 27-ամյա Արմեն Քալաշյանը, որը անցած տարվա դեկտեմբերի 23-ին սպանել էր եղբորը` 25-ամյա Էրիկ Քալաշյանին, չի տառապում որեւէ հոգեկան հիվանդությամբ: Հիշեցնենք, որ եղբայրները այդ օրը երեկոյան ընթրելիս ալկոհոլ են օգտագործել, հետո կենցաղային մի հարցի շուրջ սկսել են վիճել: Վեճը ծեծռտուքի էր փոխվել, ու ավագ եղբայրը վերցնելով դանակը սպանել էր կրտսերին: Նշանակված դատաբժշկափորձաքննական հետազոտությունների արդյունքում […]

Ցմահ դատապարտյալները դիմել են ՀՀ նախագահին

“Էրեբունի”  ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալներ նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Դատապարտյալները միացել են Ֆելիքս Գեւորգյանի նամակին եւ հայտնել իրենց նկատմամբ կատարվող ապօրինությունների մասին: “Ներկայում ստորագրած դատապարտյալներից “Էրեբունի” ՔԿՀ-ից հայտնում եմ Ձեզ, որ մեր իրավունքները կապված մեր պայմանական վաղաժամկետ ազատման հետ պարբերաբար խախտվում են առանց պատճառի, քանի որ մշտապես ասվում է` նախագահի ներքին հրամանն […]

Գոլդ համարները չեն փրկի

“Աքիլլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը խոսելով Երեւանում    իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման գործընթացից` ասաց, որ ինքը սկզբում մտավախությունն է ունեցել, որ ոչ բոլոր մեքենաների համարները կֆիքսվեն: “Կարծում էի,   հատկապես գոլդ համարների, պաշտոնյաների եւ պատգամավորների  կողմից կատարած խախտումները չեն արձանագրվի, սակայն համոզված եմ, որ  գործընթացն այնպիսին է, որ հնարավոր […]

ԱՊՊԱ-ն մի մոռացեք. ոստիկանություն

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ “Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին” եւ “Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին” ՀՀ օրենքների համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր ունենալը, ինչպես նաեւ տեխնիկական զննության եւ ԱՊՊԱ կտրոնները տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր են, իսկ դրանց բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին կնքել ԱՊՊԱ պայմանագրեր եւ տրանսպորտային […]

“Բոլորը վրդովված էին, որովհետեւ չթողեց, որ խոսենք”. մարտի 1 զոհերի հարազատների հանդիպումը Պրեսկոտի հետ ավարտվեց

Ինչպես երեկ Henaran. am-ը տեղեկացրել էր, այսօր առավոտյան “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում  կայացել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտի եւ մարտի 1-ի տասը զոհերի հարազատների հանդիպումը: Հանդիպումը տեւել է կարճ` մոտ 25 րոպե:  “Հիմանականում Պրեսկոտը խոսեց, ասաց` դուք տեղյա՞կ եք ՀՔԾ միջանկյալ զեկույցից: Ասացինք` մենք ծանոթացել ենք ինտերնետից: Հարցրեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի