05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՕԵԿ-ի կրծքանշանները վտանգավոր են. Ավանգարդ

 Ի տարբերություն կոալիցիայում ընդգրկված գործարարների՝ ՕԵԿ-ական նախարարները մեծամասամբ խուսափում են կրծքանշաններ կրել: Այս մասին գրում է “Ավանգարդը”:

Նման պահվածքի համար վերջերս խիստ նկատողություն է ստացել գյուղնախարար Սերգո Կարապետյանը: “Օրինաց երկրում” համոզված են, որ նման կեցվածքը շատերի պարագայում ցանկացած հարմար պահի ՕԵԿ-ը լքելու պատրաստակամության մասին է վկայում:

“Մինչդեռ բազմաթիվ մեծ ու փոքր պետական չինովնիկներ, այդ թվում՝ նաև գյուղնախարարը, “Օրինաց երկրի” տարածքային կառույցի ղեկավարներ են: Ընտրությունների պատրաստվող այս քաղուժում արդեն իսկ սկսել են տարակուսել, թե նման տրամադրվածությամբ ինչպե՞ս են մրցապայքարի մեջ ներքաշվելու: Ստացվում է, որ նույնիսկ կուսակցության վերնախավում իմիջիայլոց են վերաբերվում ՕԵԿ-ի՝ առանց այն էլ ոչ այնքան խոստումնալից հեռանկարին”,-գրում է “Ավանգարդը”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ