25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արտակարգ իրավիճակների նախարարությունում`կաշառքով աշխատանք.Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, խմբագրություն  զանգահարած մի քաղաքացի տեղեկացրել է,  որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում պահակ աշխատելու համար իրենից 2 հազար դոլար գումար են պահանջել: Զանգահարողը  հավաստիացրեց, որ իրեն ասել են, թե պետք է նախապես հերթագրվել, մուծել գումարը, հետո սպասել, թե երբ են կանչելու աշխատանքի:

Թերթը փորձեց ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանից ճշտել տեղեկությունը: Վերջինս, լսելով հարցը, ասաց. “Տարբեր թյուրիմացություններ լսել եմ, բայց ոչ այդ տեսակի: Դուք ասե՛ք անուն-ազգանունը եւ կտեսնեք, որ նույն րոպեին իրենք պատժվելու են, եթե այդպիսի բան կլինի կամ կա, եթե գիտեք` ով է դրա հեղինակը, ապա ասե՛ք եւ կտեսնեք, որ կպատժվի այդ մարդը: Ես դրա համար շնորհակալ կլինեմ”: “Հիմա մնում է, որ ահազանգած քաղաքացին համաձայնի իր տվյալները տրամադրել նախարարին”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ