“Ջիպեր-միպեր” չպիտի լինեն. Հայաստանի ոստիկանապետ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար ընտրությունները տոն են: Այս մասին նա հայտարարեց երեկ կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ: “Ընտրությունները տոն են, ու պիտի բոլորս էնպես անենք, որ այդ պահպանենք: Պիտի խիստ լինենք, շատ խիստ”,-ասաց Գասպարյանը: Նրա խոսքով, “ջիպերով-միպերով տեղամասերի առաջ կուտակումներ չպիտի լինի, մարդկանց տանել-բերել պիտի վերացվի”: