ՍԴ-ն կքննարկի վաղը
Մայիսի 5-ին Սահմանադրական դատարանը կքննարկի ընտրություններից հետո քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելն արգելող ԸՕ համապատասխան դրույթը վիճարկող դիմումը, որը ներկայացվել է միասնական շտաբի նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ մասնակցությամբ ստեղծված միասնկան շտաբը, որի նպատակն է վերահսկողություն իրականացնել ընտրությունների նկատմամբ, հանդես էր եկել նման նախաձեռնությամբ, որին միացել է նաեւ “Ժառանգությունը”:
33 պատգամավորների կողմից ստորագրված դիմումը, ինչպես Henaran.am-ին տեղեկացրել է փաստաբան Վահե Գրիգորյանը, Սահմանադրական դատարանը կքննարկվի վաղը` մայիսի 5-ին:
Հայցվոր կողմը ՍԴ-ում վիճարկում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Henaran.am-ի հետ զրույցում հայցվոր կողմի շահերի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը դժվարացավ խոսել ՍԴ-ից ակնկալիքների մասին: “Որեւէ բան չեմ կարող ասել, ամեն ինչ ընթացքում հնարավոր է”,-նշեց Վահե Գրիգորյանը: Նա չբացառեց ՍԴ-ի կողմից դրական որոշում կայացնելու հնարավորությունը: