Ուսանողները բողոքում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց

Այսօր ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց: Ուսանողները պահանջում էին, որպեսզի ԵԱՀԿ-ն անուշադրության չմատնի հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները` ակնկալելով վերջինիս ակտիվ միջնորդությունը հրադադարի ռեժիմը պահպանելու հարցում: ‘Ինչպես իմ, այնպես էլ բոլոր ուսանողների համար շատ կարեւոր է նմանօրինակ բողոքի ակցիաների մասնակցելը, քանի որ մենք եւս մեկ անգամ […]