Ջերմուկում Անդրանիկ Մարգարյանին էին հիշել. օրվա կադր

Ազգային ժողովի նախընտրական քարոզարաշավը մոտենում է ավարտին: Henaran.am-ը ՀՀԿ-ի հետ լինելով համարյա բոլոր համայնքներում արձանագրել է մի փաստ: ՀՀԿ-ին, նրա առաջնորդին սատարող բովանդակությամբ հարյուրավոր պաստառներ կային բոլոր մարզերում, բայց միայն Վայոց ձորի մարզը առանձնացավ: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ընտրողները եկել էին նաեւ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարներով: