03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Զինդատախազը գլխավոր դատախազի աթոռն է երազում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի նշանակման առաջին իսկ օրից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ նրա միջեւ լուռ հակամարտություն է ծավալվում, որը դրսեւորվում է աշխատանքային տարբեր հարթություններում: Օրինակ, գլխավոր դատախազի մամուլի պատասխանատուները չեն տրամադրում Գեւորգ Կոստանյանի եւ զինդատախազության գործունեության հետ կապված տեղեկատվություն: Զինդատախազն էլ իր հերթին աշխատում է ազատվել գլխավորի մարդկանցից: Լարվածությունը գլխավորի եւ […]

Դավիթ Հարությունյանի հայտարարությունը

            Այսօր` դեկտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ն.Փաշինյանի նախաձեռնությամբ գումարվել էր հանձնաժողովի հերթական նիստ, որի օրակարգում էր նաև պատգամավոր Ա.Ռուստամյանի 28.11.12թ. N 2-1447 դիմումի քննության վերաբերյալ  հարցը:   Պատգամավոր Ա.Ռուստամյանի դիմումը վերաբերում  էր ս.թ. նոյեմբերի 21-ին   հրավիրած արտահերթ նիստին 83 պատգամավորների չմասնակցելուն: Նշված 83 պատգամավորների […]

Հովիկ Աբրահամյանը հաստատեց

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ, 2012 թվականի դեկտեմբերի 17-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: 

Ադրբեջանցիները հարգեցին Երկրաշարժի զոհերի հիշատակը /վիդեո/

“People in Need” չեխական կազմակերպության հայաստանյան եւ վրաստանյան ներկայացուցիչները այս տարվա մարտից սկսել են CAUCADOC՝ “Աջակցենք վավերագրությանը Հարավային Կովկասում” ծրագիրը: Այն տարածաշրջանային է, եւ եկող տարի անց է կացվելու Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում: Ծրագրի շրջանակներում այս օրերին Թբիլիսում քննարկման են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ծրագրի հայաստանյան համակարգող Տաթեւիկ Բեժանյանը հիշեցրեց, որ քսանչորս տարի […]

՛՛Տղայականով ճիշտ չի՛՛, բայց … ոստիկանության նախկին պաշտոնյան անուններ է տալու

2012 թ. դեկտեմբերի 5-ին ձերբակալված ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը, Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, որոշել է չլռել: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Մասնավորապես, լինելով հետաքննություն իրականացնող պաշտոնատար անձ, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծել է […]

Հակահարված art խմբի տղաները բերման են ենթարկվել

Րոպեներ առաջ Հակահարված art խմբի տղաներին հերթական ակցիան իրականացնելիս իրավապահներն ապօրինաբար բերման են ենթարկել  ոստիկանություն: Այժմ նրանք գնտնվում են ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքում: Փոխանցում են ՛՛Հայաստանն առանց քաղբանտարկյալների՛՛ նախաձեռնությունից:     

Զարգացումներ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործից

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Գյումրու նախկին քաղաքապետի դստեր նշանածի` Կ. Եսայանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:  Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Հ. Սարգսյանը, ով համակրել է Գյումրու քաղաքապետ Վ. Ղուկասյանի դստերը` Մ. Ղուկասյանին, եւ ցանկացել է ամուսնանալ […]

Ձերբակալվել է Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը

2010 թ. օգոստոսի 28-ին, ժամը 20-ի սահմաններում, Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում Գրիգոր Պապյանի հետ Գեւորգ Թոսունյանի եւ Սահակ Սահակյանի վիճաբանելու, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված, ինչպես նա նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում […]

Նախագահը ստորագրել է ”ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին” օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հեռուստատեսության […]

Ինչո՞ւ Վովա Գասպարյանը չի նկատում

“Հայ հանրությունը մեծապես տպավորվեց, երբ տեսավ, թե ինչպես Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը բացահայտեց ԱԶԼԿ Մոսկվիչի հետ կապված գողությունը, ամեն օր մեր հանրությունը տեսնում է, թե ինչպես է պարոն Գասպարյանը խոսում բոլոր մարդկանց օրենքի առջեւ հավասարության մասին: Մամուլում հրապարակումներ կան, որ Սերժ Սարգսյանի եղբորոդին Երեւան քաղաքում հանդես է եկել կրակոցներով եւ արեւմտյան թրիլերին բնորոշ վիճակ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի