01 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Տղայականով ճիշտ չի՛՛, բայց … ոստիկանության նախկին պաշտոնյան անուններ է տալու

2012 թ. դեկտեմբերի 5-ին ձերբակալված ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը, Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, որոշել է չլռել: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Մասնավորապես, լինելով հետաքննություն իրականացնող պաշտոնատար անձ, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծել է ապացույց:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործի կեղծման հետ կապ ունեն նաեւ Սյունիքի մարզի նախկին դատախազ Արայիկ Թարվերդյանն ու դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանը, ով այս գործով վերահսկող դատախազն է:  Թարվերդյանը մոտ երկու ամիս առաջ ազատվեց աշխատանքից, իսկ Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել: Սակայն վերջինս աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել, եւ փաստորեն զերծ մնաց պատասխանատվությունից:

 “Ինձ էլ էին ազատել աշխատանքից, բա խի շարունակեցին հետապնդել”,-ասել է Գարիկ Դանիելյանն ու խոստացել, որ չնայած ՛՛տղայականով ճիշտ չի՛՛, բայց անուններ տալու է: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ