19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ Վովա Գասպարյանը չի նկատում

“Հայ հանրությունը մեծապես տպավորվեց, երբ տեսավ, թե ինչպես Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը բացահայտեց ԱԶԼԿ Մոսկվիչի հետ կապված գողությունը, ամեն օր մեր հանրությունը տեսնում է, թե ինչպես է պարոն Գասպարյանը խոսում բոլոր մարդկանց օրենքի առջեւ հավասարության մասին: Մամուլում հրապարակումներ կան, որ Սերժ Սարգսյանի եղբորոդին Երեւան քաղաքում հանդես է եկել կրակոցներով եւ արեւմտյան թրիլերին բնորոշ վիճակ է ստեղծել, բայց Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը չի կողմնորոշվում, թե ինչպես բմորոշել տեղի ունեցածը”,-այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ հարց հնչեցրեց.”Ինչո՞ւ օրենքով սահմանված միջոցառումները ձեռնարկված չեն”:

Հարցին պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով, հանցագործությունը, անկախ իր ծավալից, հանցագործություն է եւ բացահայտումը` լինի ուշ թե շուտ,  միշտ կարեւոր է եւ այդ մասին հայտարարությունը հատուկ արված չէ :

Ինչ վերաբերվում է կրակոցներին, Հրայր Թովմասյանը նշեց.”Պաշտոնական հաղորագրություն հանցագործության վերաբերյալ չկա, մյուս կողմից կարող ենք ասել, որ մամուլում եղել են հրապարակումներ”: Հրայր Թովմասյանը նշեց, թե այն միջոցառումները, որոնք հրապարակման ենթակա են եղել եւ գաղտնիք չեն պարունակել, կարող են տրամադրվել պատգամավորին:

Նախարարը եւս մեկ անգամ շեշտեց, որ տուժող կողմ չկա եւ որեւէ կապ չունի, թե ում մասին է խոսք գնում: “Մամուլում մենք կարող ենք հանդիպել շատ հրապարակումների, որոնք շատ շուտ հերքվում են: Այսօրվա մասին կարող եմ ասել, օրնակ,  որ գրվել էր մի անձի մասին որը չի գալիս ԱԺ նիստերի, որը սակայն այսօր պատգամավոր չէ”,-նշեց նախարարը` ակնարկելով ՀՀ նախարարի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումը:

“Խնդիրը շատ պարզ է, Դուք հաստատո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանի եղբորորդին կրակոցներով է հանդես եկել:  Ոստիկանությունը լրագրողների հարցին ի պատասխան ոչ հերքել է, ոչ հաստատել: Ես հասկացա, որ փաստը Դուք հաստատում եք, որ Սերժ Սարգսյանի եղբորոդին կրակոցներ է անում , ուղղակի քննությունը գաղտնի է “,-նախարարի պատասխանին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը եւ նշեց, որ մամուլի հրապարակումները կարող են Քր գործ հարուցելու հիմք հանդիսանալ:

Արդարադատության նախարարը Փաշինյանի դիտարկմանը պատասխանեց, թե իր խոսքերից նման եզրակացություն դժվար կարելի է անել , որովհետեւ ինքն ընդամենը նշեց, որ մամուլում գրվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ