02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ընտրողների թիվն աճել է 202 346-ով, մինչդեռ մարդահամարն այլ բան է փաստում

“Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն” (ԹԻՀԿ) ՀԿ-ն իրականացնում է 2013թ.-ի նախագահական ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիթորինգ: Թրանսփարենսի Ինտերնեյշնլ ՀԿ ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացեց “Ընտրական թվեր էլեկտրոնային մոնիթորինգ” ծրագրի նախնական արդյունքները, որով համադրվել են մարզերի մշտական բնակության և ընտրողների թվաքանակները, ինչպես նաև վեր են հանվել ընտրացուցակներում տեղ գտած յուրահատուկ տվյալներ: Մոնիթորինգի տվյալներով, համաձայն […]

ԱԱԾ պաշտոնյան մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ա. Տեր-Մինասյանի:   Վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնում` որպես պետի տեղակալ, նախնական համաձայնության գալով Ռոբերտ Չիլինգարյանի հետ Ռոբերտ Լաիշյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու հարցի շուրջ, նրանից անձամբ ստացել […]

Այ էշ գեղացի, գոնե գիտե՞ս …

Սաքունցն իրավապահներին հորդորում է “…սկսել ընտրակաշառքների փաստերի հայտնաբերման և ընտրակաշառքների դեմ պայքարի “ԿՈԼՑՈ” օպերացիա… որպեսզի էշի քուռակները չզռռան… ավել-պակաս..”: Մի սրա բառապաշարին ու արտահայտվելու ձևին աշեք, մի սրա խելքին նայեք։ Կներեք, բայց պետք է ասեմ. այ էշ գեղացի, գոնե գիտե՞ս, որ “կոլցո” օպերացիայով թուրքը հային բռնագաղթի էր ենթարկում, գոնե գիտե՞ս, որ “կոլցոյի” հետևանքով հազարավոր մարդիկ […]

Անժելայի “տղամարդը” դիմում է նախագահին

Հարգելի պարոն Նախագահ   Ես՝ Կարեն Էդուարդի Արայանս, կալանքի մեջ եմ գտնվում 2011թ. հոկտեմբերի 5-ից: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր եմ ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածով և դատապարտվել տուգանքի 300,000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև 263 հոդվածի 1-ին մասով դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով: Դատարանը 1 տարի կալանքիս ավելացրեց նախկին […]

“…Լավ մաքրա, օր մեր նախագաի օտներն չցեխոտվի” /վիդեո

“Ապահով Հայաստանի” շարֆերով շուլալված` երկու կին ավլում էին  Վարդենիսի մշակույթի տան մերձակա տարածքը:   “Գայան, էտ ա ցեխերը լավ մաքրա, օր մեր նախագաի օտներն չցեխոտվի”,-ասաց մեկը մյուսին: Նրանց աշխատանքը քաջալերում էր Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը:  Մանրամասները` տեսանյութում: 

Աղվան Հովսեփյանն զգուշացնում է

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության` 18 տարին լրացած քաղաքացիներն իրավունք ունեն կամքի ազատ արտահայտությամբ մասնակցելու ընտրություններին: Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում` թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով կաշառք տալը կամ ստանալը ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածով սահմանված հանցագործություններ են, որոնց կատարման […]

Սամսոն Ղազարյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր “Ղարաբաղ” կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Դատարանն այսպիսով հաստատված համարեց ամբաստանյալին ներկայացված խարդախության մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտեց հիշյալ՝ 4 տարվա ազատազրկման, իսկ վաշխառության հոդվածը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ […]

Լոռու դատախազը ԿՊԶ-ում էր. Ժամանակ

Ըստ թերթի տեղեկությունների, Լոռու դատախազությունը փորձում է Վանաձորի քննչական բաժնին ստիպել դադարեցնել  անցյալ տարի “Մուշ” ռեստորանում ծեծելով սպանված երեւանցի փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով ձերբակալված Սամվել Դիլոյանի քրեական հետապնդումը: Ավելին, Լոռու մարզի դատախազ Մովսես Մովսիսյանը 2 օր առաջ գնացել է ԿՊԶ` անձամբ տեսակցելու Դիլոյանի հետ: Վերջինս ամսիներ շարունակ այս գործով հետախուզման մեջ էր, Վանաձորի ավագանու անդամ […]

Ոստիկանության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել անձնագրով (առանց կենսաչափական տվյալների), լիազոր մարմնի կողմից տրված՝ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով, իսկ զինծառայողները՝ զինվորական վկայականով կամ զինվորական գրքույկով, եթե  քվեարկում են զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակով: Ընտրողը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրով կամ նույնականացման քարտով ընտրությանը չի կարող մասնակցել: […]

Զարուհին` տաքսիստներին

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի նոր մեթոդ  է կիրառում: Տաքսու վարորդը չցանկացավ հրապարակել անուն ազգանունը, բայց մեզ հորդորեց անպայման հրապարակել իր պատմածը: Henaran.am-ին նա հպարտությամբ պատմեց, որ օրերս պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է օգտվել իր ավտոմեքենայից: “Նստեց, տարա իրանց օֆիսը, հետո էլ իրանց տուն` Վրացականի վրա ա: Խոսեց դեսից-դենից, հետո ասաց, որ Րաֆֆիին ընտրեմ”,-պատմեց վարորդը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի