08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրողների թիվն աճել է 202 346-ով, մինչդեռ մարդահամարն այլ բան է փաստում

“Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն” (ԹԻՀԿ) ՀԿ-ն իրականացնում է 2013թ.-ի նախագահական ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիթորինգ:

Թրանսփարենսի Ինտերնեյշնլ ՀԿ ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացեց “Ընտրական թվեր էլեկտրոնային մոնիթորինգ” ծրագրի նախնական արդյունքները, որով համադրվել են մարզերի մշտական բնակության և ընտրողների թվաքանակները, ինչպես նաև վեր են հանվել ընտրացուցակներում տեղ գտած յուրահատուկ տվյալներ:

Մոնիթորինգի տվյալներով, համաձայն 2001 և 2011թթ.-ի մարդահամարների տվյալների`ՀՀ բնակչությունը նվազել  է 194 157 մարդով: “Միևնույն ժամանակ համեմատելով 2003 և 2013 թթ.-ի ընտրողների թվերը, կարելի է արձանագրել, որ ընտրողների թիվն աճել է 202 346-ով:

Ընտրացուցակներում առկա են 73 087 ընտրող, որոնք ծնվել են մինչև 1932թ.-ի հունվարի 1-ը, և 5 613 ընտրող`ծնված 1995թ.-ի հունվարի 1-ից հետո”,-ասաց նա: Վարուժան Հոկտանյանի խոսքով, ընտրացուցակներում առկա է 10 773 հասցե, որոնցում հաշվառված է 10 և ավելի ընտրող, իսկ ընդհանուր հանրապետությունում առկա են առանց հասցեի կամ առանց տան, շենքի և բնակարանի հասցեի 5 715 ընտրող:

“49 843 ընտրողների մոտ բացակայում են ծնդյան օրվա և ամսվա տվյալները”,-հայտնեց բանախոսը:

Մանրամասների հետ կարող եք ծանոթանալ այստեղ` http://transparency.am/

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ