02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոչ մի խնդիր չկա, եւ ամեն ինչ ընթանում է նորմալ. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Henaran.am-ի թղթակիցը քիչ առաջ 10/08 ընտրտատեղասում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիին:  Նա հետեւում էր ընտրական գործընթացին: Վերջինս ընտրատեղամաս էր եկել Հովիկ Աբրահամյանի հետ: “Մենք աշխատում ենք բոլորս միասին, թիմով, քաղաքի կենտրոնում: Սա առաջին տեղամասն է, որ ես եղել եմ: Կարող եմ ասել, որ ոչ մի խնդիր չկա, եւ ամեն ինչ ընթանում է նորմալ”: 

Հովիկ Աբրահամյանը կատարեց քաղաքացիական պարտքը

Հրաչյա  Աճառյանի անվան դպրոցում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց ԱԺ նախագահ, ՀՀԿ ընտրական շտաբի պետ  Հովիկ Աբրահամյանը: Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասաց, որ քվեարկել է “Ապահով Հայաստանի” համար` համոզված լինելով, որ այս ընտրությունները լինելու են ավելի լավը, քան խորհրդարանականը: Աբրահամյանն ընդգծեց, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրություննենրն անցնեն օրենքի սահմաններում: “Իմ կարծիքով` Դա […]

Ում օգտին քվեարկեց Գարեգին երկրորդը

Էջմիածինի գեղարվեստի դպրոցում տեղակայված 19/11 տեղամասում քիչ առաջ քվեարկել են  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Էջմիածնի միաբանները: Ո՞ւմ օգտին է քվեարկել կաթողիկոսը, լրագրողների հարցին Գարեգին 2-րդը այսպես է արձագանքել. “Քվեարկել եմ մեր երկրի զարգացման և առաջընթացի համար” :

Քվեարկեք. ԱՄՆ դեսպանի հույսը

“Բարի լույս հայ ընտրողներ: Հույս ունեմ, որ այսօր դուք կգնաք քվեարկության` Ձեր նախընտրած թեկնածուի համար”,-դիմելով հայ ընտրողին` Twitter-ում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսապն Ջոն Հեֆերնը: Facebook-ի ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջում էլ ասվում է. “Այնպես արեք, որպեսզի ձեր ձայնը լսելի լինի, Քվեարկեք”:  

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները առայժմ որեւէ միջադեպ չեն արձանագրել

Աջափնյակ համայնքի 6/31 ընտրատեղամասում թեեւ շատ ցուրտ էր, բայց ընտրություններն ընթանում էին ջերմ մթնոլորտում: Հանձնաժողովի անդամներն ու նախագահը` ՀՀԿ-ական Սուսաննա Կասպարովան, ընտրողներին ողջունում էին եւ շնորհակալություն հայտնում, որ շուտ արթնացել են, եկել ընտրելու: Այստեղ գրանցված է 916 քաղաքացի, մեր այցելության պահին արդեն 92 քաղաքացի քվեարկել էր: “Տեղամասը ցուրտ է, բայց ատմոսֆերան` ընտիր: Ես բողոքելու տեղ […]

Անդրիասը պառկած կսպասի

ՀՀ նախագահի թեկնածու, հունվարի 21-ից հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանը` փետրվարի 18-ին առավոտյան չցանկացավ լուսանկարվել կամ տեսանկարահանվել: “Այս տեսքով չեմ ուզում նկարվել, ներեցեք”,-ասաց նա Henaran.am-ի թղթակցին: Թեկնածուն առավոտյան ժամը 8.45-ին պառկած էր: Բժիշկները խորհուրդ են տալիս օրվա մեծ մասը պառկած անցկացնել: “Կսպասեմ մինչեւ վաղը` դիտորդական խմբի նախնական զեկույցի հրապարակմանը, որից հետո կդադարեցնեմ հացադուլը: Այսօր ոչ մի […]

Թեժ գծերը փողոցում են /օրվա կադր/

Երեւանի փողոցներով այսօր առավոտից պտտվում են ավտոմեքենաներ` “Քաղաքացիական հասարակություն ինստիտուտի”` ցուցապաստառները փակցրած: Ընտրախատումների դեպքում կարող եք զանգահարել թեժ հեառախոսահամարով` 080-080-084:  Հիշեցնենք, թեժ գծեր են գործում ոստիկանությունում, դատախազությունում:

Դիվանագետներն արդեն ընտրել են

Հայաստանից դուրս գտնվող դիվանագետներն ու նրանց ընտանիքի անդամները ՀՀ նախագահ են ընտրում վիրտուալ քվերակությամբ: Էլեկտրոնային քվեարկության այս մեթոդը սահմանված է ԸՕ փոփոխություններով: Այն սկսվում է քվերակությունից 9 օր առաջ և տեւում է 4 օր:  Էլեկտրոնային քվերակության իրավունք ստանալու համար դիմել է միայն արտգործնախարարությունը: 243 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 228-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրանցից յուրաքանչյուրի համար […]

Վանաձորում օրն ակտիվ սկսվեց

Փետրվարի 18-ի առավոտյան ժամը 8-ին Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի թիվ 8 ընտրատեղամասում քվեարկությունն արդեն սկսվել էր: Հանձնաժողովի նախագահը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք աշխատանքներն սկսելուն պես ընտրողներն են ունեցել: “Օրն ակտիվն սկսվեց”,-նշեց հանձնաժողվի նախագահ Կարինե Հովսեփյանը: Թիվ 8 ընտրատեղամասում գրանցված  է 1739 ընտրող:

Ընտրություններից մեկուկես ժամ անց ԿԸՀ-ն որեւէ բողոք չի ստացել

Ընտրություններից անցել է մեկուկես ժամ: Այս ժամի դրությամբ որեւէ ահազանգ, միջադեպ գրանցվել է արդյոք, հարցին ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը պատասխանել է, որ այս պահի դրությամբ ԿԸՀ-ն որեւէ բողոք չի ստացել: ԿԸՀ-ն ժամը 11:30-ից սկսած` երեք ժամը մեկ տեղեկատվություն կտրամադրի ընտրություններին մասնակցության վերաբերյալ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի