07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դաժանաբար այրել են պատգամավորին

Մեքսիկայի ոստիկանությունը հետաքննում է տեղի պատգամավորի եւ նրա վարորդի դաժան սպանությունը: Վերջիններն առեւանգվել էին, իսկ մեկ օր անց ոստիկաններն ավտոմեքենայում գտել են երկու այրված մարմիններ, որոնք պատկանում են 49-ամյա պատգամավոր Գաբրիել Գոմես Միչելին եւ նրա վարորդին, գրում է РИА Новости-ն:  Թե ինչի համար կարող էին սպանել պատգամավորին եւ նրա վարորդին, առայժմ անհայտ է:

Մոսկվայում ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել

Մերձմոսկվայում Հայաստանի Հանրապետության 4 քաղաքացիներ են ձերբակալվել, որոնք կասկածվում են Կալուգայում բանկի վրա հարձակվելու և 18 մլն ռուբլի հափշտակելու մեջ: Այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարությունը:  Իրավապահների տեղեկություններով, զինված հարձակումը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսին: Հայտնի է, որ ձերբակալվածները ՀՀ 36-44 տարեկան քաղաքացիներ  են: Նրանց մոտ տրավմատիկ զենք, հեռախոսներ, սիմ-քարտեր են հայտնաբերել:  […]

Անչափահասների շրջանում` հանցագործությունների աճ է գրանցվել/վիդեո/

ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց վերջին 8 ամիսներին անչափահասների շրջանում տեղի ունեցած հանցագործությունների և նաև դրանց կանխման տվյալները: Նելլի Դուրյանի փոխանցմամբ  աճել է հանցագործությունների թիվը, սակայն գողության դեպքերի  դեպքերի նվազում կա.” Եթե նախ տարի 131 էր ապա այս տարի  116-ն են, մարմնական […]

Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է իր հաճախակիացած խախտումներով եւ օրենքների անգրագետ մեկնություններով. Օմբուդսմեն

Երեկ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Մարդու իրավունքների պաշտպանը սահմանազանցել է սեփական լիազորությունները և «ցուցում է» տվել դատախազին: Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանը իրավական գնահատական է տվել Դատախազության գործողություններին և առաջարկել է, այլ ոչ թե ցուցում տվել վերացնել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:                 Գլխավոր դատախազին ուղղված Պաշտպանի այն առաջարկը, որով կարող է […]

ՄԻՊ-ը սահմանազանցում է իր իրավասությունները. ՀՀ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը, ՄԻՊ-ի կողմից նշված դեպքի առնչությամբ տեղեկացնում է, որ քաղաքացու /կնոջ՝ ինչպես նշված է ՄԻՊ հրապարակման մեջ/ հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը հիմնավոր է և օրինական, այն վերացնելու հիմքեր չկան:  Նշեմ նաև, որ ՄԻՊ-ի հայտարարությունը, թե քննիչը պետք է քննարկեր ինքնիրավչության […]

Հետախուզվողին հայտնաբերեցին հիվանդանոցում

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գյումրիի բժշկական կենտրոնում հայտնաբերվել է 1967 թ. ծնված Հունան Հ.-ն, որը սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 4-րդ մասի (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի 1-ին մասի […]

Բռնաբարել ու սպանել են. երիտասարդ կանանց դիեր Դոնբասի ուժայինների ճամբարում /վիդեո/

Դոնբասի ինքնապաշտապանական ուժերի ներկայացուցիչները պնդում են, որ Ուկրաինայի ուժայինները տանջել ու ծաղրել են խաղաղ բնակիչներին: Մասնավորապես, ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները ցնցվել են` ուժայինների ճամբարում երիտասարդ կանանց մարմիններ են հայտնաբերել: Դոնբասի ներկայացուցիչները զինամթերք են փնտրել, երբ հայտնաբերել են դիերը: Նրանք կարծում են, որ ուկրաինացի ուժայինները ծաղրել ու տանջամահ են արել խաղաղ բնակիչներին: Դոնբասի շրջանի գյուղերի բնակիչներն էլ […]

Բացահայտվել է Աբովյանում տեղի ունեցած դաժան սպանությունը

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի լոգարանում տանտիրուհուն հայտնաբերել են սպանված: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 10.00-ից մինչև ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք էր գործել բնակարան, բութ գործիքով 6 անգամ հարվածել 1944 […]

Ձերբակալվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետը

Ս.թ սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արդարադատության նախարարության Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Հայկազի Կիրակոսյանը: Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ռ. Իսկանդարյանը խնդիրներ ունենալով  Ռուսաստանի Դաշնության  միգրացիոն  օրենքի հետ, դիմել է Մ. Կիրակոսյանին, ով  պատրաստակամություն է […]

Տաքսու վարորդը թալանել եւ սպանել է 21-ամյա ուղեւորուհուն

Սվերդլովսկի շրջանում բացահայտվել է 21-ամյա ուսանողուհի Մարիա Սկրիպովայի սպանությունը: Աղջիկը կորել էր ընկերուհու տանից տուն վերադառնալիս: Ինչպես պարզվել է, Մարիան  անհատ-տաքսի է նստել, որի վարորդը մի քանի անգամ դատապարտվել է: Ուսանողուհին ճանապարհին քնել է, իսկ տաքսիստը թալանել է նրան, ապա սպանել: Հանցագործին հնարավոր է եղել բացահայտել այն բանից հետո, երբ նա սպանված աղջկա հեռախոսը լոմբարդ է հանձնել: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի