13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Փոքրիկի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում` լճի ափին

Բուլղարիայի ոստիկանությունը հետաքննությում է 5-ամյա ռուսաստանցի փոքրիկի սպանության հանգամանքները: Երեխայի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում` լճի ափին, դանակի բազմաթիվ հարվածներով: Նախնական տվյալներով` մահացած է հայտնաբերվել նաեւ փոքրիկի մայրը, ով Պերմից է, սակայն վերջին շրջանում ապրել է Բուլղարիայում: Ընդ որում, կնոջ եւ երեխայի անհետացման փաստը նրանց բարեկամներին չի անհանգստացրել, նրանք ոստիկանություն չեն դիմել, հայտնում է “России 24”-ը: […]

Արմանը հետախուզվում էր մարդ առևանգելու համար

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 31-ին, ժամը 12.15-ին, բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Արման Ս.-ն, որը մարտի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 1-ին մասի մեղադրանքով:

Անհասկանալի է ու աբսուրդային. «Հիմնադիր խորհրդարանի» գործունեությունից /վիդեո/

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի խոսքով՝ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքին բավական քիչ մարդիկ են մասնակցում, և իշխանությունները, ուշադրություն դարձնելով այդ հանրահավաքներին, մասսայականություն են ապահովում այս ուժի համար: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ հավելեց, որ այդ ուժի որոշ հայտարարություններ աբսուրդի ժանրից են: «Անհասկանալի է, թե ոնց է քաղաքական ուժը հայտարարում, որ […]

Վարդան Պետրոսյանը վաղը ազատ կարձակվի

Վաղը ժամը 12.00-ին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Վարդան Պետրոսյանի դատական նիստը, նախագահող դատավորն է Հենրիկ Տեր-Ադամյանը, դատավորներն են Մհեր Արղամանյանը և Արարատ Պետրոսյանը: Դերասանի փասատաբան Նիկոլայ Բաղդասարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց , որ եթե պատժաչափի փոփոխություն չլինի Վարդան Պետրոսյանը ազատ կարձակվի․ «Եթե համենրում էլ չլինի, ապա Վերաքննիչ բողոքի քննությունից հետո, կկիրառվի բաց ռեժիմը և […]

«Մի տեսակ անբարոյականության նման բան է»

«Տարբեր ուժերի համար իշխանափոխությունը կարևոր է, և այդտեղ ոչ մի վատ բան չկա, բայց բերել, այն կապել ցեղասպանության տարելիցի ու այդ միջոցառումների հետ, մի տեսակ անբարոյականության նման բան է, ուղղակի սեփական անձերի վրա ուշադրություն չգրավելու այլ ձև չգտնելը տգեղ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը՝ խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» «Հարյուրամյակն առանց […]

Չարբախում կրակոցներ են հնչել. Վիրավորվել է Երրորդմասցի Լյովիկի ընկերը

Մարտի 31-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Վարդան Կ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց տան մոտից: Կատարվում է քննություն: Նշենք, որ վիրավորվողը Երրոդմասցի Լյովիկի ընկերն է, ով […]

Դատավորը 9 միլիոն կաշառք է վերցրել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը 2014թ. հուլիսի 23-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել բանկի կողմից «Զոսեկար» ՍՊԸ-ին հարկադրված սնանկ ճանաչելու մասին դիմումը և 2014թ. հոկտեմբերի 2-ին վճիռ կայացրել ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ: 2014թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ «Զոսեկար» ՍՊԸ-ի […]

Ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ 29.03.2015թ.՝ ժամը 15:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի հրազենից արձակած կրակոցից մարմնական վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը: Զինհոսպիտալում վիրահատության ժամանակ՝ […]

Կիսաքրեական, գողական դեմքեր են եղել «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքին

Շաբաթ օրը Գյումրիում կատարվածը հեռակա կերպով կառավարվում էր կիսաքրեական շրջանակների կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նշենք, որ այդ օրը հանրահավաք էր հրավիրել «Հիմնադիր խորհրդարանը», և ընթացքում դանակահարություն էր եղել: Բարսեղյանի խոսքով՝ հրապարակում շատ են եղել քաղաքացիական հագուստով ոստիկաններ, մի շարք սադրիչներ: «Հանրահավաքի ժամանակ անընդհատ այդ երիտասարդները մոտենում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի