15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Լավ ուտել, խմել, ունենալ սեփական խանութ ու խոսել ցեղասպանության մասի՞ն

«Ես ուզում եմ հասկանալ, ի՞նչ է այսօր նշանակում հայ լինել: Ի՞նչ է նշանակում լինել սփյուռքահայ: Լավ ուտել, խմել, ունենալ սեփական խանութ ու խոսել ցեղասպանության մասի՞ն: Սա՞ է նշանակում հայ լինելը: Սա շատ քիչ է»: Շառլ Ազնավուր  

Ահասարսուռ կադրեր /վիդեո 18+/

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները  Պալմիրա քաղաքում սիրիացի 25 զինծառայողների են գնդակահարում: Կադրերում երեւում է, որ կրակող ահաբեկիչները հիմնականում դեռահասներ են:  

Փող եւ կառավարվող մասսա

Աղանդավորների աճը Հայաստանում հանգեցնում է բազմաթիվ սպանությունների և ինքնասպանությունների: «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և  վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսպես է տալիս աղանդի որակավորումը. ազգային` Հայ առաքելական եկեղեցու հավատքից շեղում: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Ամարյանը հայտարարեց, որ Հայաստանում բազմաթիվ են կրոնական հողի վրա սպանություններն ու ինքնասպանությունները, սակայն դրանով առանձնապես զբաղվող չկա: Ամարյանի […]

ՀՐԱՏԱՊ.Ոստիկանությունը կցրի՞ նստացույցը. մինչև 12:30 ժամանակ է տրվել

ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկել էր ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, այդ հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են: Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունը ևս […]

Երգահանին «պատժել են» Բաղրամյանում մարդկանց համար սենդվիչներ պատրաստելու պատճառով/վիդեո/

«Քաղցած չէին սպասում» հաղորդաշարը, որ այս անգամ այցելել էր երգահան Նիկ Եգիբյանի բնակարան, եթեր չի հեռարձակվել միայն այն պատճառով, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդներին միացած Նիկը որոշել է հաղորդման ընթացքում պատրաստած սենդվիչները հյուրասիրել ցուցարարներին: Այդ մասին երգահանը տեղեկություն է տարածել ֆեյսբուքի իր էջում և տեղադրել եթեր չհերարձակված հաղորդման տեսագրությունը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Մինչև երկուշաբթի ժամը` 21:00-ն.ցուցարարները վերջնաժամկետ տվեցին

Մինչեւ երկուշաբթի, ժամը 21:00-ն իշխանությունները պետք է կատարեն ցուցարարների պահանջներից առնվազն մեկը: Բաղրամյան պողոտայում այսպիսի պահանջով հանդես եկավ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի նախաձեռնության համակարգողներից Դավիթ Սանասարյանը,: Ցուցարարերը դրական բացականչություններով ցույց տվեցին իրենց համաձայնությունը:  Սանասարյանի ընթերցած հայտարարության համաձայն,երկուշաբթի օրվանից ցուցարարները  սկսելու են «Մեկ քայլ առաջ» ակցիան: «Բարիկադ դարձած այս աղբամանները մեզ համար խորհրդանիշ են: Եվ […]

Մելինեն Հայկի երկրորդ կինն էր.բացառիկ մանրամասներ

 Հունիսի 30-ին Հանրապետական ծննդատանը կնոջ վրա հրազենի երեք փամփուշտ արձակած, ապա մեկ փամփուշտով ինքնասպանություն գործած Հայկ Վարդանյանը բավականին կազմակերպված և լուրջ մարդ է եղել: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ընտանիքի բարեկամներից մեկը: Նրա փոխանցմամբ՝ Մելինեն Հայկի երկրորդ կինն էր, սակայն Հայկը անչափ սիրում էր կնոջը ու անգամ երկար ժամանակ երեխա չունենալու հանգամանքը ամուսիններին երբեք […]

Ցույցի կազմակերպիչները սադրանքի են պատրաստվո՞ւմ.ոստիկանությունը կդիմի բռնության

Ոստիկանությունը տեղեկություն ունի, որ այս գիշեր, ժամը 02.00-ին, որոշ անձինք, որոնք իրենց համարում են նստացույցի կազմակերպիչներ, որոշում են կայացրել սրել իրավիճակը, վրաններ տեղադրել, բարիկադներն առաջ բերել: Այսօր, Բաղրամյան պողոտայում ցուցարարների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: « Նրանք կարծում են, որ այսպես չի լինի, հետաքրքիր չի: […]

Ողբերգական ու առեղծվածային սպանություն՝ Երևանում. ամուսինը կնոջը սպանելուց առաջ հրամայել է ձեռքը դնել Աստվածաշնչին/ֆոտո/

Այսօր՝ հուլիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապ օգնության թիվ 12 հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Քանաքեռ 14 փողոցի 24/1 տուն, որտեղ հայտնաբերել են մահացած կնոջ դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com լրատվական կայքը: Ինչպես նշված վայրից […]

Հրատապ. բոլորը հրավիրվում են Բաղրամյան պողոտա

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնալ Դավիթ Սանասարյանը տարածել է մամլո հաղորդագրություն. «ՀՐԱՏԱՊ Հարգելի լրագրողներ, Այսօր՝ ժամը 12:30-ին Բաղրամյան պողոտայի բարիկադների մոտ ասելիք ունեմ… Դավիթ Սանասարյան,  Շարժման հանրային կապերի պատասխանատու»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի